Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնք

Ամերիաբանկը Երևանում` Էրեբունի փ. 17/1, «Էրեբունի» մոլում բացեց իր նոր`«Էրեբունի» մասնաճյուղը: Մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:15-ը: «Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղում մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:

«Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.


Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.
•    Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի 
•    Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
•    Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
•    VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)

 

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար
•    Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
•    Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի 
•    Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի 

 

«Էրեբունի» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, ջերմ, լուսավոր և հարմարավետ միջավայր:

 

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

 

 

   

 

Երկարացված գրաֆիկով ` երկ-կիր, 10:30-21:15, աշխատող մասնաճյուղերի ցանկը հնարավոր է տեսնել այստեղ.
•    «Արշակունյաց» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0026, Արշակունյաց 34/3, «Երևան մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ
•    «Արշակունյաց պլյուս» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0026, Արշակունյաց 34/3, «Երևան մոլ» առևտրի կենտրոն, 1-ին հարկ՝ «Քարֆուր» սուպերմարկետի հարևանությամբ
•    «Երիտասարդական» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0009, Իսահակյան 22/8
•    «Քոչար» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0012, Փափազյան 8, «Ռիո մոլ» առևտրի կենտրոն
•    «Նոր Նորք» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0056, Գայի պողոտա 16, «Մեգամոլ» առևտրի կենտրոն
•    «Դալմա» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0082, Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն
•    «Մաշտոց» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0082, Մաշտոցի 20/4, Անցում N1


Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 
Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: