«Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը երկարաձգվում է

«Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը երկարաձգվում է մինչև մարտի 15-ը: Սիրելիˊ ուսանողներ, մենք ընդառաջ ենք գնում ձեր բազմաթիվ առաջարկներին և երկարաձգում ենք գաղափարների ներկայացման ժամկետը:

Շտապեˊք գտնել համախոհներ, կազմեˊք 4-6 հոգանոց թիմ, ներկայացրեˊք ձեր նորարարական գաղափարը և ստացեˊք գլխավոր մրցանակը` 3 մլն ՀՀ դրամ:

Շնորհակալություն բոլոր այն ուսանողներին, որոնք արդեն ներկայացրել են իրենց առաջարկները:

Մինչ այժմ ներկայացված և նոր ներկայացվող բոլոր առաջարկները կամփոփվեն մրցույթի առաջին փուլից `  մարտի 15-ից հետո:

Մրցույթի մանրամասներին ծանոթացի'ր այստեղ: