Ameria Global Trading
Նախորդ տարբերակին անցում կատարելու համար սեղմել   այստեղ

Ameria Global Trading

2 մլրդ ՀՀ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար

Ameria Global Trading-ը համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում առքուվաճառք իրականացնելու միջազգային շուկայում շրջանառվող ամենատարբեր ֆինանսական գործիքներով՝ օգտագործելով հայտերի և ալգորիթմների զանազան տեսակներ:

Սա լրացուցիչ հնարավորություն է, հագեցած առևտրային համակարգ, որն ակտիվ թրեյդերների հիմնական գործիքն է և ներառում է տեխնիկական վերլուծության համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Այս համակարգը ֆոնդային բորսաներում ապահովում է ցանկացած ամենաբարդ խնդիրների իրագործում: Մեր մոտեցման շնորհիվ հեշտանում է տարբեր երկրների բորսաներում տարբեր արժույթներով գնանշվող արժեթղթերի առք ու վաճառքը մեկ հաշվի միջոցով և ցածր միջնորդավճարներով:

Համակարգն ապահովում է.

- առք ու վաճառքի գործարքների օպտիմալ արագություն և արդյունավետություն,

- 50 տեսակի հայտերի տրամադրման հնարավորություն,

- իրական ժամանակում հաշվի մնացորդի և գործառնությունների վերահսկողություն,

- համակարգի պարզ ինտերֆեյս,

- հասանելիություն առևտրային գործիքներին՝ Account Management և Web Trader:

Ameria Global Trading-ը Ձեր համակարգչում

Դուք կարող եք մուտք գործել համակարգ անմիջապես ինտերնետ բրաուզերից: Օգտագործելով բրաուզերային տարբերակը՝ նվազագույնի է հասցվում համակարգի ընթացիկ սպասարկման անհրաժեշտությունը, և մշտապես ապահովվում են ամենավերջին թարմացումները:

Հետազոտություններ, նորություններ, շուկայի տվյալներ

- Ամենավերջին նորությունները այնպիսի լրատվական ծառայություններից, ինչպիսիք են` Ռոյթերսը, Դոու Ջոնսը և այլն

- Մորնինգսթարից, Զաքսից և մի շարք այլ վերլուծաբաններից համաշխարհային մակարդակի վերլուծական հետազոտություններ

- Միջոցառումների օրացույց

Պատվերի տիպեր և ալգորիթմներ

AGT առևտրային համակարգը հնարավորություն է տալիս օգտագործել 100-ից ավել պատվերի տիպեր և ալգորիթմեր: Պատվերի տիպերը և ալգորիթմերը կարող են սահմանափակել ռիսկը, արագացնել պատվերի կատարումը, բարելավվել գինը, գաղտնիություն պահպանել, բազմատեսակ առևտրային ֆունկցիաների միջոցով պարզեցնել արժեթղթերի առքուվաճառքի գործընթացը:

Թեստային տարբերակի միջոցով կարող եք իրականացնել թեսթային գործարքներ առանց որևէ ֆինանսական հետևանքի:

Առանց որևէ ռիսկի նոր ռազմավարությունների, գործիքների, բորսաների, պատվերների տեսակների և հաշիվների արժեքների փորձարկում փաստացի շուկայական տվյալներով

Մուտքի իրավունք հիմնական առևտրային գործիքներին՝ իրական ժամանակում գծապատկերներին, շուկայի խորությանը, օպցիոնների գներին, գնային ռիսկի վերլուծությանը և այլն

Նոր բորսաների և պրոդուկտների համար շուկայի փոփոխության ուսուցում

Թեստային հաշվի քաղվածքի ամենօրյա դիտման հնարավորություն

Client Portal

Եթե գերադասում ես պարզ և հասարակ ինտերֆեյս, կարող ես օգտվել WEB TRADER հավելվածից, որը թույլ է տալիս հեշտությամբ դիտել շուկայի տվյալները, տեղադրել պատվերներ, իրական ժամանակում վերահսկել հաշիվը և գործարքները: Այն հասանելի է դարձնում առևտրային հաշիվն աշխարհի ցանկացած կետում: Բեռնի'ր հավելվածը՝ ըստ օպերացիոն համակարգի:


Թեստային տարբերակի միջոցով կարող եք իրականացնել թեսթային գործարքներ առանց որևէ ֆինանսական հետևանքի:

Հասանելիություն բրոքերի միջնորդությամբ

(Արժեթղթերով գործառնություններ` հեռախոսազանգերի և էլեկտրոնային նամակների միջոցով)

  • Մարժինալ գործարքներ
  • Short գործարքներ
  • Ժամային սահմանափակում (09:00-20:00)
  • Stocks
  • Options
  • Futures
  • Warrants
  • Bonds
  • Mutual funds
  • Forex

Ameria Global Trading

Արժեթղթերով գործառնություններ տերմինալային համակարգի միջոցով` մուտք գործելով անմիջապես ինտերնետ բրաուզերով կամ iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված Handy Trader/ Tablet Trader հավելվածների միջոցով:

  • Մարժինալ գործարքներ
  • Short գործարքներ
  • Ժամային սահմանափակում (09:00-20:00)
  • Stocks
  • Options
  • Futures
  • Warrants
  • Bonds
  • Mutual funds
  • Forex

Account Window

Ցույց է տալիս հաշվի մնացորդը, դիրքերի պահպանման նվազագույն սահմանաչափի պահանջները, գործարք կատարելու համար առկա դրամային միջոցները, պորտֆելի տվյալները և իր շուկայական արժեքը:

Margin Requirements

Հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել դիրքերի պահպանման նվազագույն սահմանաչափի պահանջներին և խուսափել դիրքի հարկադիր փակումից: Մարժինալ պահանջների մասին պատկերացում է տալիս «what, if» գործիքը:

Watchlists

Շուկայի տվյալների բաժանորդագրումների հիման վրա իրական ժամանակում շուկայական գնանշումները տեսնելու համար հաճախորդը կարող է ստեղծել նախընտրած ցանկեր (watchlist): Այն հնարավորություն է տալիս ստեղծել նոր ցանկեր (watchlists), ավելացնել նախընտրելի ակտիվները ստեղծված ցանկում, փոփոխել դրա չափերը, խմբավորել ըստ հարմարության:

Alerts

Շուկայում գնի, ժամանակի, մարժայի և ծավալի կարևոր փոփոխությունների վրա հիմնված տալիս է իրական ժամանակում հիշեցումներ ստեղծելու հնարավորություն:

Profit and Loss

Առևտրային համակարգում եկամուտը և վնասը իրական ժամանակում տեսնելու հնարավորություն:

Trades

Կատարված գործարքների, ինչպես նաև ընդլայնված քաղվածքների միջոցով ըստ ակտիվների տեսակների գործարքների, կորպորատիվ միջոցառումների, վճարված միջնորդավճարների դիտման հնարավորություն:

Կարևոր է իմանալ

Թարմացված է առ 11.10.2021 13:20:37