Եթե հանդիսանում եք Ամերիաբանկի հաճախորդ, ապա բրոքերային հաշիվ բացելու համար բավարար է Ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտը: Եթե ցանկանում եք օգտվել Ամերիա Գլոբալ Թրեյդինգ առևտրային համակարգից, ապա պայմանագրերի կնքման փուլում անհրաժեշտ է նաև հասցեն հաստատող փաստաթուղթ: Մեր գործընկերների կողմից որպես հասցեն հաստատող փաստաթուղթ ընդունվում են Ձեր անունով սեփականության իրավունքի վկայականը, մեքենայի տեխ. անձնագիրը կամ կոմունալ վճարման կտրոնը:
Եթե Ամերիաբանկի հաճախորդ չեք հանդիսանում, ապա անձնագրից բացի, անհրաժեշտ է նաև սոցիալական քարտ, կամ միայն նույնականացման քարտ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: