Խորհրդատվություն
Նախորդ տարբերակին անցում կատարելու համար սեղմել   այստեղ

Խորհրդատվություն

Խորհրդատվություն, որը Ձեզ անհրաժեշտ է

Դուք ունեք բրոքերային հաշիվ, բայց ժամանակը միշտ քիչ է թվում, և Դուք չեք կարողանում ամբողջ օրը նվիրել շուկայի ուսումնասիրմանը և գործարքներ կատարելուն: Դուք ամեն օր տեսնում եք այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են ֆինանսական շուկաներում, սակայն չեք կարողանում օգտվել դրանցից: 

2019թ. հուլիսից սկսած` Ամերիաբանկը մատուցում է խորհրդատվական ծառայություն, որի շրջանակում Ամերիաբանկի փորձառու խոհրդատունները տրամադրում են ներդրումային գործիքների բանավոր կամ գրավոր խորհրդատվություն, ներդրումային առաջարկներ` «գնել», «վաճառել», «չեզոք դիրք/ձեռնպահ մնալ» ֆորմատով, ինչպես նաև Զեզ հետ քննարկում առկա ներդրումային հնարավորությունները, որոնց շրջանակում խորհրդատուի հայեցողությամբ Ձեզ կարող են տրամադրվել լրացուցիչ նյութեր և/կամ տեղեկատվություն։

Ամերիաբանկն իր պրոֆեսիոնալ և փորձառու թիմով կօգնի Ձեզ ֆինանսական շուկաներում զգալ, ինչպես «ձուկը ջրում»:


Պատրա՞ստ եք բրոքերային հաշիվ բացել

Բրոքերային

  • Շփման մակարդակ
    Ոչ հաճախակի շփում, որը սովորաբար նախաձեռնում է հաճախորդը:

  • Ծառայության բնութագիրը
    Հաճախորդի նախաձեռնությամբ կամ հայտի հիման վրա գործարքների իրականացում արժեթղթերով, ինչպիսիք են` բաժնետոմսերը, ֆոնդերը (ETF), պարտատոմսերը, ինչպես նաև ապրանքահումքային ածանցյալ գործիքները, որոնք ցուցակված են բորսայական հարթակներում:
  • Հաճախորդի ներգրավվածություն
    Ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների, մեծածավալ և բազմաբնույթ տեղեկատվության անընդհատ և ժամանակատար մոնիթորինգն ու ներդրումային ծառայություններից օգտվելու վերաբերյալ որոշումների կայացումն իրականացվում է հաճախորդի կողմից:

Խորհրդատվական

  • Շփման մակարդակ
    Շփման բարձր մակարդակ, որը սովորաբար նախաձեռնում է խորհրդատուն:
  • Ծառայության բնութագիրը
    Հաճախորդին կանոնավոր և շարունակական խորհրդատվության տրամադրում ընտրված ներդրումային ծրագրի շրջանակում` բազմաբնույթ ֆինանսական գործիքների և ստրատեգիաների կիրառմամբ:

  • Հաճախորդի ներգրավվածություն
    Հաճախորդների ներգրավվածության համեմատաբար բարձր մակարդակն ակնկալվում է համապարփակ ներդրումային ռազմավարություն մշակելու գործընթացում: Հաճախորդի կողմից ներդրումային ծառայություններից օգտվելու վերաբերյալ որոշումների կայացման և գործարքների իրականացման համար անհրաժեշտ էական տեղեկատվության առանձնացում խորհրդատուի կողմից և ներկայացում հաճախորդին:

Խորհրդատվության այս ձևաչափը չի ենթադրում արագ շահույթ, այլ համակարգված տանում է սահմանված ժամկետում քո առջև դրված ներդրումային նպատակներին հասնելուն: Հիմնական տարբերությունը երկարաժամկետ նպատակների գրագետ սահմանումն է և դրանց իրագործումը ֆոնդային շուկայի գործիքների միջոցով:

Թարմացված է առ 21.04.2021 12:18:43