Մենք շարունակում ենք հանդես գալ նոր առաջարկներով՝ ուղղված քո բիզնեսի զարգացմանն ու առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների ընդլայնմանը: Ամերիաբանկի և «ՕՀՄ Էներջի» ՍՊԸ-ի լիզինգային համատեղ արշավի շրջանակում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն խնայելու իրենց միջոցները՝ ձեռք բերելով շրջակա միջավայրի համար անվտանգ ֆոտովոլտային էլեկտրակայաններ և արևային ջրատաքացման համակարգեր: