Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Visa PaySticker

Առաջին անգամ Հայաստանում վճարումների իրականացման արագ, հարմար, նորարարական եղանակ`

Visa PaySticker (անհպում քարտային պիտակ)` այսուհետ Visa PaySticker կամ պիտակ

Ամրացրե՛ք պիտակները Ձեր հեռախոսին, դրամապանակին կամ այլ անձնական իրերին և կատարե՛ք գնումներ ու վճարումներ արագ և հարմարավետ: 

Visa PaySticker-ը Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից գործող քարտ /կպչուն անհպում քարտային պիտակ/ է, որը հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment): 
 

Visa PaySticker-ը կարող է օգտագործվել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում:
 

Visa PaySticker-ը ի տարբերություն համապատասխան հիմնական վճարային քարտի ունի օգտագործման որոշակի սահմանափակումներ.
 

  • նախատեսված չէ համացանցում գործարքներ իրականացնելու համար 
  • չի կարող օգտագործվել այն սպասարկման կետերում, որտեղ անհպում վճարման (contactless payment) եղանակը և անհպում քարտային պիտակները տեխնիկապես չեն կարող կիրառվել կամ սպասարկվել 
  • պիտակները չեն կարող ամրացվել այնպիսի իրերի վրա, որոնք ունեն պիտակի արտաքին մակերեսը ծածկող հատուկ պաշտպանական մետաղական (ռադիոէկրանացված) մաս:


Մեկ անձը և անգամ մեկ հիմնական վճարային քարտը կարող ունենալ մեկից  ավելի անհպում քարտային պիտակներ:

Այսպիսով, Visa PaySticker* (անհպում քարտային պիտակ)․

  • Պիտակ է, քանի որ ունի կպչուն հատկանիշ, որի միջոցով այն կարելի է ամրացնել հեռախոսին, դրամապանակին կամ այլ անձնական իրերին: 
  • Քարտային է, քանի որ իրենից ներկայացնում է հիմնական վճարային քարտին կից գործող քարտ /քարտային պիտակ/:
  • Անհպում է, քանի որ հնարավորություն է տալիս բոլոր վճարումներն ու գնումներն իրականացնել անհպում եղանակով (contactless payment):

Անվտանգություն և այլ անհրաժեշտ տեղեկատվություն

  • Պիտակն ունի իր PIN կոդը: Ընդ որում, PIN կոդի մուտքագրումը պահանջվում է 10,000 ՀՀ դրամը գերազանցող յուրաքանչյուր գործարքի/վճարման համար: 
  • Վերոնշյալ սահմանաչափից ցածր գործարքների/վճարումների համար PIN կոդի մուտքագրում չի պահանջվում։ Visa PaySticker-ի վրա սահմանված է օրական 5 անգամ առանց PIN կոդի մուտքագրման գործարքների/վճարումների կատարման հնարավորություն:
  • Պիտակի կորստի դեպքում անհրաժեշտ է բլոկավորել պիտակը:  

 

Visa Pay Sticker-ները հասանելի կլինեն սկսած 2018թ. դեկտեմբերի 10-ից:


Սակագներ

Վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ

 


Թարմացված է առ 10.12.2018 թ., 18:01

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.