Ֆիզիկական անձ հաճախորդների համար
Արտարժութային գործառնություններ
Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է արտարժույթի փոխարկման ծառայություններ, այդ թվում՝ սփոթ, սվոպ և ֆորվարդային գործարքներ: Արտարժութային գործարքների կնքումը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել բանկի կողմից գնանշվող արժույթները մրցունակ փոխարժեքներով, ինչպես նաև փոխարժեքների շարունակական փոփոխման պայմաններում հնարավորին չափով նվազեցնել արժութային ռիսկերը:
-
Եթե արտարժույթի առքուվաճառքի գումարը գերազանցում է 400000 ՀՀ դրամը, ապա գործարքի իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
-
Օնլայն բանկինգ համակարգի միջոցով հաճախորդը կարող է իրականացնել արտարժույթի անկանխիկ առուվաճառք, ընդ որում, 20 մլն ՀՀ դրամ և ավել գործարքները ենթակա են հաստատման Բանկի կողմից: Աշխատանքային օրերին ժամը 18:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին (ներառյալ տոն օրերը) օնլայն բանկինգ համակարգի միջոցով իրականացված արտարժույթի անկանխիկ առուվաճառքի 20 մլն ՀՀ դրամ և ավել գործարքները կարող են մերժվել` պայմանավորված ներքին և միջազգային շուկաներում փոխարժեքների տատանողականությամբ: Արտարժույթի փոխանակման գործարքները կարող են մերժվել նաև հետևյալ դեպքերում.
✔ եթե տվյալ աշխատանքային օրվա ավարտին հաճախորդի հաշվի մնացորդը չի բավարարում գործարքի իրականացման համար;
✔ եթե հաճախորդի հաշվի նկատմամբ առկա են սահմանափակումներ (ԴԱՀԿ արգելանք կամ այլ սահմանափակումներ);
✔ այլ:
-
Օնլայն բանկինգի միջոցով իրականացվող արտարժույթի առքուվաճառքի գործարքների հնարավոր մերժումների դեպքում` հաճախորդին իրազեկվում է մերժման պատճառը:
-
Արտարժույթի առքուվաճառքի գործարքն անվճար է:
Ամերիաբանկը, ունենալով արտարժութային շուկաներում գործարքների իրականացման լայն հնարավորություններ, իր հաճախորդներին առաջարկում է բանկի կողմից գնանշվող արտարժույթի փոխարկման գործառնություններ մրցունակ փոխարժեքներով:
Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է պայմանագրային հիմունքներով սվոփ գործարքների կնքում` ներքին և միջազգային շուկաներում:
Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է բանկի կողմից գնանշվող արժույթներով ֆորվարդային գործարքներ, որոնց իրականացման ժամկետայնությունը պայմանավորված է գործարքի արժույթով: Արտարժույթ-արտարժույթ գործարքների դեպքում ժամկետը կարող է սահմանվել մինչև մեկ տարի: Արտարժույթ-ՀՀ դրամ գործարքների դեպքում ժամկետը սահմանվում է` ելնելով շուկայի իրավիճակից: Բոլոր ֆորվարդային գործարքները կրում են պայմանագրային բնույթ:
Թարմացված է առ 24.10.2019 թ., 15:32