Ֆիզիկական անձ հաճախորդների համար
Ամերիա միավորներ
Ամերիաբանկի գործընկերներ լոյալ հաճախորդները այսուհետ ունեն միավորներ կուտակելու և բանկային ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն:
Հարգելի՛ հաճախորդներ, Ձեր յուրաքանչյուր հավատարիմ քայլ մեզ համար պարգևատրման առիթ է:
Կուտակե՛ք Ձեր քարտին «Հավատարմության» և բազմաթիվ այլ «Ամերիա միավորներ», մասնավորապես.
-
ողջույնի՝ յուրաքանչյուր նոր քարտ ձեռք բերելիս,
-
հավատարմության՝ մեզ հետ համագործակցության մեկ, երեք, հինգ, տասը տարին լրանալու դեպքում,
-
գործարքային՝ Ձեր իրականացրած անկանխիկ ԲՈԼՈՐ գնումներից (ներառյալ էլեկտրոնային գործարքները),
Բանկային ծառայությունների դեպքում միավորներն օգտագործվում են 1 միավորը = 1 ՀՀ դրամ սկզբունքով` ստորև նշված ծառայություններից օգտվելիս 100% զեղչ ստանալու համար
-
վճարային քարտեր. պատվիրե՛ք ևս մեկ քարտ Ձեզ կամ կից քարտ Ձեր մտերիմների համար,
-
ինտերնետ-Բանկ համակարգ. օգտվե՛ք հեռակա սպասարկման հնարավորությունից՝ առավել արդյունավետ կառավարելով Ձեր ժամանակը,
-
անհատական պահատուփ. ապահովե՛ք Ձեր արժեքների անվտանգ և հարմարավետ պահպանությունը,
-
արտարժույթով հաշիվ. բացե՛ք Ձեր բանկային հաշիվը ցանկացած արժույթով
-
էսքրոու հաշվի բացման միջնորդավճար
-
Ծածկագիր գեներացնող սարքի/Ամերիա Թոքենի տրամադրման (կորցնելու կամ վնասելու դեպքում), կամ սարքի տեսակի փոխարինման վճար,
-
Հեռախոսային բանկային ծառայության միացման միանվագ վճար
Թարմացված է առ 01.06.2018 թ., 10:03