Կորպորատիվ հաճախորդների համար

Գրավի ձևակերպման կարգ
1. Գրավի գնահատում.

Հիմնական միջոցները գնահատվում են Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված սակագների: Գնահատման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից:


2. Գրավի ձևակերպում.

Գրավի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը (նոտարական վավերացում, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում գրանցում) կատարվում են վարկառուի կողմից:

3. Գրավի ապահովագրություն.

Տարեկան ապահովագրություն՝ վարկի գումարի/մնացորդի չափով: Գրավը պետք է պահովագրվի Բանկի հետ համագործակցող անկախ ապահովագրական կազմակերպությունների կողմից: Ապահովագրվում են անշարժ գույքը, բացառությամբ հողի, շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները` պատրաստի արտադրանք, հումք-նյութեր և այլն (ըստ անհրաժեշտության): Ապահովագրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են վարկառուի կողմից:


4. Գրավի բռնագանձում.

Ուշադրությու'ն. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈւՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈւՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈւՄԱՐԻ ՄԱՐՈւՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ ՎԱՐԿԱՌՈւԻ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈւԻ ԱՅԼ ԳՈւՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

5. Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն.


Ուշադրությու
'ն. ՎԱՐԿԱՌՈւԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈւՄԱՐԻ ՄԱՐՈւՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ ՎԱՐԿՌՈւԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈւՄ
Թարմացված է առ 25.04.2013 թ., 18:27

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2018. All rights reserved.