Ֆիզիկական անձ հաճախորդների համար
Էսքրոու հաշիվներ
Առևտրային գործարքների իրականացման ռիսկերը նվազագույնի հասցնելու հիանալի միջոց է Ամերիաբանկի կողմից առաջարկվող էսքրոու հաշիվը:
Ի՞նչ է այն.
Էսքրոու հաշիվը հատուկ բանկային հաշիվ է, որի վրա դեպոնացվում են ապրանքի, ծառայության կամ անշարժ գույքի ձեռքբերման միջոցները` որպես գործարքի կատարման երաշխիք: Գումարը տրվում է Շահառուին միայն պայմանագրով պահանջվող փաստաթղթերի ներկայացման դեպքում:
Էսքրոու հաշիվը ներառում է.
-
հաճախորդի համար բանկում էսքրոու հաշվի բացում,
-
էսքրոու հաշվին Հաճախորդի միջոցների դեպոնացում /միջոցների սառեցում/,
-
պարտավորությունների կատարման փաստաթղթային հավաստում բանկին,
-
էսքրոու գումարի վճարում:
Էսքրոու հաշվի առավելությունը
Այն լավագույն տարբերակն է կողմերի վստահության համար, քանի որ միայն պայմանագրային պարտավորությունների կատարման դեպքում վճարումը պարտադիր կիրականացվի:
Էսքրոու հաշվի բացում և սպասարկում |
1. Հաշվի բացման և սպասարկման միջնորդավճար |
մինչև 500 մլն ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթով գումարի գործարքների դեպքում՝ միանվագ 0,3% էսքրոու գումարից, նվազագույնը
50,000 ՀՀ դրամ, առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ;
500 մլն ՀՀ դրամ կամ համարժեք այլ արժույթով գումարը գերազանցող գործարքների դեպքում՝ պայմանագրային՝ նվազագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ |
2. Էսքրոու պայմանագրում պայմանների փոփոխություն |
25 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր լրացուցիչ համաձայնագիր կնքելու համար |
3. Հաշվի փակում |
անվճար |
4. Հաշվից գումարի կանխիկացում |
համաձայն “Կանխիկով կատարվող գործառնությունների” սակագների |
5.Հաշվից գումարի փոխանցում |
համաձայն “Փոխանցումների" սակագների |
Ուշադրությու'ն. էսքրոու գործառնության միջնորդավճարը կարող է փոփոխվել Բանկի իրավասու մարմնի որոշմամբ: Հաստատված միջնորդավճարի մասին Հաճախորդը տեղեկացվում է որոշման կայացման հաջորդող աշխատանքային օրը. հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է պայմանագրով:
էսքրոու գումարի առավելագույն չափը պայմանավորված է գործարքի պահանջներով:
էսքրոու գործառնության ժամկետը պայմանավորված է գործարքի ժամկետով:
էսքրոու գործառնության արժույթը պայմանավորված է գործարքի արժույթով:
Տեղեկատվական ամփոփագիր էսքրոու հաշիվների համար
Բանկային (ընթացիկ) հաշիվների մասին տեղեկատվական ամփոփագիր
"Էսքրոու հաշվով գործառնություն կատարելու" հայտ
Թարմացված է առ 16.01.2020 թ., 11:38