Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Վարկային գիծ` վճարային քարտերով առանց ապահովության


Վճարային քարտերով տրամադրվող Վարկային քարտը հնարավորություն է տալիս առանց քարտային հաշվին նախապես գումար մուտքագրելու, օգտագործել այն բանկի կողմից քարտով տրամադրված վերականգնվող վարկային գծի շրջանակներում: Քարտով տրամադրված վերականգնվող վարկային գծի առավելագույն մեծությունը Ձեր վարկային սահմանաչափն է:

 

Կրեդիտային (վարկային) են համարվում արտոնյալ ժամանակահատվածով բոլոր քարտերը:

 

Կրեդիտային քարտերով, որոնք նախատեսված են Ձեր անկանխիկ վճարումների համար, կարող է տրամադրվել վարկային գիծ՝ արտոնյալ ժամանակահատվածով: Դուք հնարավորություն կունենաք գնելու Ձեր նախընտրած ապրանքն այսօր՝ դրա դիմաց վճարելով մինչև 51 օր արտոնյալ ժամանակահատվածում:

 

ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Վարկային քարտերի մարումների կատարման եղանակը՝

  1. Եթե Վարկառուն մեկ ամսվա ընթացքում գծի սահմաններում օգտագործված գումարները ամբողջությամբ մարում է մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 21-ը (Վճարման արտոնյալ ժամանակահատված), ապա օգտագործված գումարների վրա Տոկոս չի հաշվարկվում,
  2. Եթե Վարկառուն մեկ ամսվա ընթացքում գծի սահմաններում օգտագործված գումարները ամբողջությամբ չի մարում մինչև տվյալ ամսվան հաջորդ ամսվա 21-ը, ապա այս դեպքում Վարկառուն պարտավոր է մարել քաղվածքում արտացոլված օգտագործված գումարների առնվազն 10 տոկոսը և կուտակված տոկոսագումարը, բայց ոչ պակաս, քան Բանկի սակագներով սահմանված նվազագույն մարման գումարի չափը,
  3. 2 կետով նկարագրված դեպքում Օգտագործված գումարների վրա օգտագործման առաջին իսկ օրվանից հաշվարկվում է տոկոս, որը հաշվարկվում է նաև հետագայում Օգտագործվող/ված գումարների նկատմամբ:
  4. 2-րդ կետով սահմանված գումարները չմարելու դեպքում, հաճախորդից գանձվում է տույժ` բանկի սակագներով սահմանված չափով:
  5. Տոկոսագումարը ենթակա է մարման առնվազն ամիսը մեկ անգամ:

 

Վարկի գումարի տրամադրման եղանակը 

Գումարը տրամադրվում է քարտով` անկանխիկ եղանակով: 

 

Վարկի հասանելիությունը սահմանափակող պայմաններ սահմանված չեն:

 

Վարկավորման համար վարկառուի կողմից պարտադիր վճարման ենթակա վճարներ չեն սահմանվում, բացառությամբ անշարժ և շարժական գույքի գրավադրման, որի դեպքում ապահովագրությունը և գնահատումը կատարում է համապատասխան մասնագիտացած կազմակերպություն` գանձելով միջնորդավճար կամ տոկոսագումար` համաձայն տվյալ կազմակերպության կողմից սահմանված սակագների և դրույքների:

 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը Բանկը վարկի նախնական հաստատման մասին որոշումը կայացնում է վարկի հայտը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Հաստատելու վերաբերյալ որոշումը կայացնում է հաճախորդի կողմից պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 8 (ութ) աշխատանքային օրվա ընթացքում: Բանկը որոշման մասին հաճախորդին տեղեկացնում է 1 (մեկ)  աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը վարկառուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովման պայմանագրերի կնքված լինելու դեպքում: 

 

Վարկը վարկառուին տրամադրվում է գրավի պայմանագրերի` Բանկի համար ընդունելի ձևով ձևակերպելուց և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելուց, գրավի առարկաները Բանկի պահանջով վերջինիս հետ համագործակցող ապահովագրական ընկերության միջոցով ապահովագրելուց, ինչպես նաև վարկի տրամադրման այլ պայմանները վարկառուի կողմից կատարվելուց 1 (մեկ)  աշխատանքային օր հետո: 

 

Բանկի կողմից վարկի վերաբերյալ որոշման կայացումից հետո, եթե հաճախորդը. 

  • հայտնում է վարկ ստանալու մասին իր դրական որոշման վերաբերյալ վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացուցային օրվա ընթացքում, ապա սկսվում է վարկի ձևակերպման և տրամադրման փուլը:
  • հայտնում է վարկի հաստատման մասին տեղեկանալու օրվանից 45 (քառասունհինգ) օրացուցային օրը լրանալուց հետո, վարկի վերաբերյալ Բանկի որոշումը ենթակա է վերահաստատման: 

 

Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`

  • Բանկի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
  • Գործարար համբավը
  • Բանկի համակարգով հաճախորդի միջոցների շրջանառության ծավալները
  • Բանկային հաշվի միջին մնացորդների մեծությունը և այլլն 

 

Վարկային գծերի մերժման գործոնները`

  • Վարկառուի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
  • Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար
  • Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/:

 

Վարկ/գրավի հարաբերակցություն

Բանկի որոշմամաբ կարող է տրամադրվել քարտով վարկային գիծ՝ հետևյալ պայմաններով (դեբետային կամ կրեդիտային քարտով)

Արժույթ

Տոկոսադրույք

Վարկային գիծ/Ավանդ  հարաբերակցություն (LTV)[1].

Ավանդի արժույթով

Ավանդի տոկոսադրույք +4%

Մինչև 90%

Ավանդի արժույթից

տարբերվող արժույթով

քարտով վարկային գծերի սակագներով սահմանված տոկոսադրույքով

Մինչև 70%

 

[1] Վարկային գիծ/ավանդ հարաբերակցության մեջ ավանդի գումարը ներառվում է ժամկետի սկզբում վճարված տոկոսագումարը նվազեցնելուց հետո:

 

Վարկային քարտով պարտավորությունները ժամանակին չմարելու դեպքում, բանկն իրավունք ունի անակցեպտ գանձել պարտավորության գումարը ավանդի գումարից: 

 

 

Կանխավճարի մեծություն

Տվյալ վարկատեսակի համար սահմանված չէ կանխավճարի մեծություն:

 

Արտարժույթով տրամադրվող վարկային գծերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

 

Ուշադրություն` վարկային քարտի նվազագույն մարման գումարը չվճարելու դեպքում բանկը գանձում է վճար` 5,000 ՀՀ դրամի չափով: 2015թ. հունվարից հետո կնքված վարկային քարտերի համար միանվագ գումարի փոխարեն գործում են «Ֆիզիկական անձանց վարկավորման պայմաններով» նախատեսված ժամկետանց մայր գումարի եւ տոկոսի նկատմամբ գործող տույժերն եւ տուգանքները:

 

 

Ուշադրություն` վարկի ժամկետից շուտ մարման սահմանափակումներ չկան:

 
 
 
 

 

 

 

 

Վարկի տեսակը

Վարկային գիծ կրեդիտային քարտով

Վարկառուի նկարագրություն

ՀՀ քաղաքացիություն ունեցող և չունեցող ՀՀ ռեզիդենտ 18-65 տարեկան ֆիզիկական անձինք

Վարկի նպատակը

Վճարումների իրականացում

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Վարկի տրամադրման եղանակ

Գումարը տրամադրվում է քարտով` անկանխիկ եղանակով

Ընդհանուր անգրավ պարտավորությունների առավելագույն գումար (ներառյալ այլ բանկերում և վարկային կազմակերպություններում)

Եկամուտի 8 ապատիկը, սակայն  Փաստաթղթավորված եկամուտը Ամերիաբանկի միջոցով կամ եկամուտը Նորք տեղեկատվա          վերլուծական   կենտրոնում   գրանցված լինելու դեպքում՝ առավելագույնը 10 մլն ՀՀ դրամ

Փաստաթղթավորված եկամուտը Ամերիաբանկի միջոցով չստանալու դեպքում՝ առավելագույնը 6 մլն ՀՀ դրամ

Բանկում 6 ամսվա ընթացքում բանկային հաշիվներին միջին մնացորդի առկայության դեպքում՝ առավելագույնը ՝ 6 մլն ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

48 ամիս- Վարկառուի 65 տարեկանը լրանալու ժամկետը

Վարկավորման սահմանաչափ**

Փաստաթղթավորված եկամուտը Ամերիաբանկի միջոցով ստանալու կամ եկամուտը Նորք տեղեկատվավերլուծական   կենտրոնում   գրանցված լինելու դեպքում առավելագույնը 10 մլն ՀՀ դրամ՝                                                                                                                                                   • Առավելագույնը  եկամտի 4-ապատիկ

Փաստաթղթավորված եկամուտը Ամերիաբանկի միջոցով չստանալու  դեպքում առավելագույնը 3 մլն ՀՀ դրամ՝

• Առավելագույնը փաստաթղթավորված եկամտի 3 -ապատիկ` երաշխավորություն չի պահանջվում,                                                                                                                                     • Բանկում 6 ամսվա ընթացքում բանկային հաշիվներին միջին մնացորդի * առկայության դեպքում՝  6  ամսվա միջին և վերջին ամսվա միջինի նվազագույնը,

մինչև 3 մլն ՀՀ դրամ                                                                                                        Առավելագույնը մնացորդի 3-ապատիկ                                                                                                      * Հաշիվների միջին մնացորդի պետք է լինի նվազագույնը 100,000 ՀՀ դրամ և կիրառելի է  նվազագույնը  3 ամսվա հաշվետեր հաճախորդների դեպքում, ավանդի առկայության դեպքում բացառելով ավանդի գումարի կրկնակի հաշվառումը

Քարտատեսակ

Տարեկան տոկոսադրույք[1]

 

Քարտի նվազագույն և առավելագույն վարկային սահմանաչափ

 

Քարտի տարեկան սպասարկման վճար

քարտային փաթեթի սպասարկման վճար

Master Card Standard/VISA Classic

 

21%

 

18%

 

16.5%

 

 

100,000-1,500,000 ՀՀ դրամ

 

200-5,000 ԱՄՆ դոլար

 

200-5,000 ԱՄՆ Եվրո

 

6,000 ՀՀ դրամ

-

Master Card Gold/VISA Gold/

 

 

20%

 

17%

 

15.5%

1,500,000 ՀՀ դրամ

 

5,000-15,000 ԱՄՆ դոլար

 

5,000-15,000 Եվրո

 

2,000 ՀՀ դրամ ամսական / 20,000 ՀՀ դրամ տարեկան

Քարտային փաթեթի սակագինը

1,500 ՀՀ դրամ ամսական / 15,000 ՀՀ դրամ տարեկան

Master Card Platinum/VISA Platinum

20%

 

17%

 

15.5%

5,000,000-20,000,000 ՀՀ դրամ

15,000-50,000 ԱՄՆ դոլար

15,000-50,000 Եվրո

3,000 ՀՀ դրամ ամսական / 30,000 ՀՀ դրամ տարեկան

2,000 ՀՀ դրամ ամսական / 20,000 ՀՀ դրամ տարեկան

VISA Infinite

      

        19%

 

16%

 

14.5%

 

7,500,000-100,000,000 ՀՀ դրամ

 

15,000-200,000 ԱՄՆ դոլար

 

15,000-200,000 Եվրո

10,000 ՀՀ դրամ ամսական / 100,000 ՀՀ դրամ տարեկան

Փաստացի տոկոսադրույք

ՀՀ Դրամ

20.7-23.1%

ԱՄՆ դոլլար

17.2-19.6%

  Եվրո

16.1-18.4%

Քարտի վարկային սահմանաչափի ավելացում

5,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման վճար*

· Մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկերի դեպքում 5,000 ՀՀ դրամ

· 1 մլն ՀՀ դրամ և ավել վարկերի դեպքում`վարկի գումարի 0.5%, նվազագույնը`20,000 ՀՀ դրամ

                                                                                                                                                                          * կիրառելի չէ առցանց դիմումների դեպքում

Մարումների հաճախականությունը

Ամսական

Վճարման արտոնյալ ժամկետ

Մինչև 51 օր

Տոկոսների հաշվարկում

Մեկ ամսվա ընթացքում գծի սահմաններում օգտագործված գումարները վճարման արտոնյալ ժամկետում ամբողջությամբ մարելու դեպքում օգտագործված գումարների վրա տոկոս չի հաշվարկվում

Չմարելու դեպքում օգտագործված գումարների վրա օգտագործման առաջին իսկ օրվանից հաշվարկվում է տոկոս, որը հաշվարկվում է նաև հետագայում Օգտագործվող/ված գումարների նկատմամբ, որը ենթակա է մարման ամսական պարբերականությամբ:

Պարտադիր վճարման ենթակա գումար

Քաղվածքում արտացոլված օգտագործված գումարի 15%, ոչ պակաս 5,000 ՀՀ դրամ, 10 ԱՄՆ դոլար, 10 եվրո և կուտակված տոկոսագումար  * կիրառելի չէ դրամական միջոցի գրավով կամ պարտատոմսերով ապահովված կամ Premium և Partner հաճախորդներին տրամադրված  վարկային քարտերի դեպքում

Ապահովություն

Որպես ապահովություն Բանկը կարող է պահանջել  ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

Երաշխավորություն

Երաշխավոր(ներ)ի փաստաթղթավորված եկամուտը պետք է կազմի վարկառուի եկամտի առնվազն 50%-ը, ինչպես նաև վարկային պատմությունը պետք է բավարարի Բանկի կողմից սահմանված պահանջներին

Տույժեր և տուգանքներ ժամկետանց մայր գումարի և տոկոսի նկատմամբ

Տույժ՝ ժամկետանց Վարկի և տոկոսագումարի 0.13 %-ի չափով կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Ժամկետանց վարկի նկատմամբ շարունակում է պայմանագրով նախատեսված տոկոսի հաշվարկումը:

Վարկի ձևակերպման վայր

Բանկ

 


 

[1] Վարկի մարումների դիֆերենցված և խառը եղանակն ընտրելիս տոկոսադրույքը սահմանվում է +0.5%:

Հաշվի առնելով հաճախորդի վարկային պատմությունը կարող է սահմանվել ավելի բարձր տոկոսադրույք +0.5%:

Սքորինգ համակարգով կամ տնտեսության որոշ ոլորտների աշխատակիցների համար սահմանված հատուկ վարկավորման պայմաններով հայտը դիտարկելու դեպքում կարող են կիրառվել այլ պայմաններ, ներառյալ անվանական տոկոսադրույք, որը կարող է սահմանվել 14% - 21%, փաստացի տոկոսադրույքը` 14.81-23.15%:

 

 

Վարկի սպասարկման սակագներ

 

Նպատակ

Սակագին

Վարկի պայմանների փոփոխություն

15,000 ՀՀ դրամ

Վարկի մարման օրվա փոփոխություն

5,000 ՀՀ դրամ

 

Սակագինը կիրառվում է հաճախորդի նախաձեռնությամբ փոփոխությունների իրականացման դեպքում: Եթե  1 փոփոխության արդյունքում գանձման ենթակա է մի քանի սակագին, ապա գանձվում է ամենաբարձր սակագինը՝ 1 անգամ: Սակագները կիրառելի չեն դրամական միջոցների, պարտատոմսերի, առարկայազուրկ մետաղական հաշիների գրավով վարկերի համար: Եթե փոփոխությունների շրջանակներում իրականացվում է նոր գրավի ավելացում կամ երաշխավորի ավելացում, ապա  սակագինը չի գանձվում: 

 

Պահանջվող փաստաթղթեր

 

Վարկային հայտը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր

• Վարկի հայտ-դիմում

Անձը հաստատող փաստաթղթեր (բնօրինակը)

Նախնական հաստատումից հետո պահանջվող փաստաթղթեր.

 

• Տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ և/կամ եկամուտը         հավաստող այլ փաստաթղթեր

• Այլ փաստաթղթեր` Բանկի մասնագետի պահանջով

 
 

 

 

 

 

Տեղեկատվություն երաշխավորի համար

Երաշխավորն ինքն է կրում վարկի մարման պատասխանատվությունը, երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր պարտավորությունը, ապա վարկի չմարված մասի պարտավորությունները տարածվում են Երաշխավորի վրա:

Երաշխավորն իրավունք ունի ստանալ հատուցում վարկառուից վարկի վճարման համար, այսինքն՝ կարող է վարկառուից պահանջել հատուցում վարկատուին վճարած գումարի տոկոսներն ու վարկառուի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ կրած այլ վնասները:

Վարկատուն պարտավոր է Երաշխավորին նախազգուշացնել վարկի մարման վերաբերյալ այսինքն, երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր պարտավորությունը, ապա Երաշխավորը պարտավոր է վարկատուի կողմից այդ մասին նախազգուշացվելուց հետո երաշխավորության պայմանագրով սահմանված ժամկետում մարել վարկի չմարված պարտավորությունը:

Երաշխավորը կարող է հայտնվել «ՎԱՏ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ»  այսինքն՝ վարկառուի կողմից վարկի չմարման դեպքում Երաշխավորը կարող է գրանցվել Վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է վարկային պատմությունը: Դա կարող է խոչընդոտել Երաշխավորին՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

 

Քաղվածքներ 

Վարկային հաշիվների քաղվածքը Բանկը տրամադրում է հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և/կամ Հաճախորդի հետ համաձայնեցված պարբերականությամբ և եղանակով: Քաղվածքները տրամադրվում են փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով «Ինտերնետ-Բանկ» համակարգի միջոցով, կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: 

Քաղվածքների, տեղեկատվական նյութերի և կրկնօրինակների տրամադրման միջնորդավճար 

Սակագին

Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում

անվճար

1 տարուց ավել վաղեմություն ունեցող քաղվածքի, քաղվածքի կրկնօրինակի տրամադրում կամ էլեկտրոնային ձևով պահվող այլ փաստաթղթի տրամադրում7

5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր հաշվի յուրաքանչյուր տարվա քաղվածքի համար

Թղթային ձևով պահվող կամ 1 տարուց ավել վաղեմություն ունեցող էլեկտրոնային եղանակով պահվող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրում

5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր փաստաթղթի համար

Տեղեկանքների տրամադրում

 

3 ամիս և ավել հաշվետեր հաճախորդներին 3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ 6

3,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

Մինչև 3 ամսվա հաճախորդներին

5,000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ 6

 

 

Ուշադրություն.

ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:

 

Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ԿՐԿՆԱՊԱՏԻԿԸ

 

Ուշադրություն.

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ՈՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ` ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ` ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ: ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ 365 ՕՐ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐԻՆ: 

 

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ և ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ:

 

Տոկոսագումարների հաշվարկման կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ուշադրություն. 

 

ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

 

Ուշադրություն.

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ, ԵՎ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ  ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ :

 

Ժամկետանց  պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  1. Տույժ/տուգանքներ
  2. Տոկոսագումարներ
  3. Մայր գումար
 

ՁԵՐ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

 

Վարկի վաղաժամկետ մարում՝ 

Սպառողական վարկի, տրանսպորտային միջոցի ձեռքբերման վարկի, վարկային գծի և օվերդրաֆտի դեպքում հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)` անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

 

Տոկոսադրույքի փոփոխման կարգը.

Բանկը իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել տոկոսի չափը` կախված ֆինանսական շուկայից, Բանկի ներգրաված և/կամ շուկայում տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների տատանումներից, և/կամ եթե ֆինանսական շուկայում իրատեսական են դարձել վարկի տարեկան տոկոսադրույքի  փոփոխման նախադրյալները: Ընդ որում` Բանկը պարտավոր է անվանական տոկոսադրույքի միակողմանի փոփոխման դեպքում այդ մասին նախօրոք` պայմանագրով սահմանված ժամկետում /առնվազն 7 օր առաջ/ և պայմանագրով սահմանված եղանակով ծանուցել վարկառուին, ինչը հիմք է հանդիսանում ծանուցման մեջ նշված ժամկետից փոփոխված տոկոսադրույքը կիրառելու համար: Եթե վարկառուն համաձայն չէ փոփոխված տոկոսի հետ, ապա նա իրավունք ունի վաղաժամկետ լուծել համապատասխան համաձայնագիրը` կատարելով բանկի հանդեպ տվյալ համաձայնագրով իր ունեցած պարտավորություններն ամբողջ ծավալով:

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

 

Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`

  • Բանկի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
  • Գործարար համբավը
  • և այլն

 

Վարկի մերժման գործոնները`

  • Վարկառուի կողմից ներկայացված տվյալները /փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը/ անարժանահավատ են կամ ոչ ամբողջական:
  • Վարկառուի եկամուտներն անբավարար են պարտավորությունների մարման համար
  • Վարկառուն ունի վատ վարկային պատմություն, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/
  • և այլն
 
 
 
 

 


Թարմացված է առ 02.09.2019 թ., 9:55

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.