Խնայող լիզինգ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Խնայող լիզինգի պայմաններ

1.        

Լիզինգի առարկայի նկատմամբ ներկայացվող պահանջներ

Տվյալ ծրագրի շրջանակներում ՓՄՁ ընկերությունները կարող են ձեռք բերել.

  • Նոր արտադրական էներգախնայող սարքավորումներ
  • Նոր բժշկական էներգախնայող սարքավորումներ
  • Էլեկտրոմոբիլներ
  • Փոքր բեռնատարներ և կոմերցիոն այլ տրանսպորտային միջոցներ
  • Բեռնատարներ և շին. տեխնիկա
  • Օդափոխման և ջեռուցման համակարգեր
  • Սառնարաններ, սառցարաններ և սառնախցիկներ

Լիզինգի առարկան կարող է ձեռք բերվել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից` թե՛ առաջնային, և թե՛ երկրորդային շուկաներից

2.        

Լիզինգառուի նկատմամբ ներկայացվող պահանջներ

Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր

3.        

Կանխավճար

Նվազագույնը՝ Լիզինգի առարկայի արժեքի 15%

Կանխավճար/ Լիզինգի առարկայի արժեք հարաբերակցություն` 15/100%

4.        

Ֆինանսավորման արժույթ

ՀՀ դրամ

5.        

Ֆինանսավորման  նվազագույն և առավելագույն սահմանաչափ

Լիզինգի գումարի  նվազագույն շեմը` 5 մլն գերազանցող ՀՀ դրամ կամ  համարժեք արտարժույթ

Առավելագույն սահմանաչափ` 500,000,000  ՀՀ դրամ

6.        

Լիզինգի  անվանական տոկոսադրույք**

9% – 11.8%

7.        

Փաստացի տոկոսադրույք

9.81%-12.9%

8.        

Լիզինգի տոկոսադրույքի հաշվարկման կարգը

Լիզինգի գումարի նվազող մնացորդի նկատմամբ

9.        

Լիզինգի տրամադրման վճար

Լիզինգի գումարից միանվագ 0.5-1%

10.    

Ֆինանսավորման ժամկետ**

12 ամսից   5 տարի

11.    

Ժամանակացույցով սահմանված ժամկետից շուտ մայր գումարի վճարում

Վաղաժամկետ մարված Մայր գումարի նկատմամբ հաշվարկվում է միանվագ 3%, եթե վաղաժամկետ մարումը կատարվում է  Լիզինգի տրամադրումից հետո 12 /տասներկու/ ամսվա ընթացքում:

12.    

Տույժ` Լիզինգի մայր գումարի և/կամ Տոկոսադրույքի մարման պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար***

Տույժ`ժամկետանց Լիզինգի և/կամ ժամկետանց Տոկոսագումարի 0.13%  չափով կետանցի /պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների խախտման/ յուրաքանչյուր օրվա համար:

 

13.    

Լիզինգի մարումները

Ամսական

14.    

Ապահովություն

 

Լիզինգառուի տնօրենի և/կամ հիմնադրի և/կամ այլ անձի/ երաշխավորություն,

Գույքի/իրավունքի գրավ` ըստ պահանջի

15.    

Ապահովագրություն

  • Պարտադիր, Լիզինգի ողջ ժամկետի ընթացքում, ժամկետի առաջին տարին՝ Լիզինգի առարկայի ողջ արժեքի չափով, հաջորդ տարիներին՝ Լիզինգի մայր գումարի մնացորդից ոչ պակաս չափով
  • Ապահովագրությունն իրականացվում է Լիզինգառուի կողմից

*  Սույն պայմանները կիրառելի չեն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի շրջանակում տրամադրվող լիզինգի դեպքում:

** Լիզինգի տոկոսադրույքը և ֆինանսավորման ժամկետը կախված են   գործարքի ռիսկայնությունից, ձեռք բերվող գույքի տեսակից և բիզնեսի առանձնահատկություններից: Լիզինգի տոկոսադրույքը կախված է նաև ֆինանսավորման ժամկետից:

*** Տուժանքի (տույժի և/կամ տուգանքի) փաստացի կիրառման դեպքում Տուժանքի տարեկան դրույքաչափը և/կամ Տուժանքների հանրագումարի չափը գործում է ՀՀ օրենսդրությամբ նշված թույլատրելի առավելագույն չափերի սահմաններում:

 

Թարմացված է առ 11.09.2023 14:51