Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության պայմաններ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Մինչև 8 տարի

լիզինգի ժամկետ

Սուբսիդավորվում

10% դրամային լիզինգների և 6% արտարժույթային լիզինգների համար

Արժեքի 20% -ը

լիզինգի առարկայի՝ որպես կանխավճար

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության պայմաններ


1.       

Կանխավճար

Լիզինգի առարկայի արժեքի[1] 20%

 

2.       

Կանխավճար/Լիզինգի առարկայի արժեք հարաբերակցությունը

20/100%

3.       

Ֆինանսավորման արժույթ

ՀՀ դրամ և արտարժույթ

4.       

Ֆինանսավորման  սահմանաչափ

Լիզինգի գումարի  նվազագույն շեմը` 5 մլն գերազանցող ՀՀ դրամ կամ  համարժեք արտարժույթ

Ծրագրի շրջանակներում լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1,0  մլրդ ՀՀ դրամը[2]

5.       

Լիզինգի տարեկան անվանական տոկոսադրույք

 

Լիզինգի տարեկան փաստացի տոկոսադրույք

 

 

ՀՀ դրամով`   մինչև 10-16%

Արտարժույթով`  մինչև 6-10%

 

ՀՀ դրամով`   մինչև 10.46-17.22%

Արտարժույթով`  մինչև 6.16-10.47%

6.       

Տոկոսադրույքի սուբսիդավորման չափը[3]

ՀՀ դրամով ֆինանսավորման դեպքում` մինչև 10 տոկոսային կետ

Արտարժույթով ֆինանսավորման դեպքում` մինչև 6 տոկոսային կետ

 

7.       

Տոկոսադրույքի սուբսիդավորման պայմանները

Տոկոսադրույքը սուբսիդավորվում է Ծրագրովնախատեսված կարգով:

Ընդ որում` մինչև լիզինգի առարկան հանձնման-ընդունման ակտով լիզինգառուին հանձնելու օրը հաշվարկված տոկոսագումարների (առկայության դեպքում) սուբսիդավորումը կատարվում է մատակարարման փուլի (այն է` լիզինգի պայմանագրի կնքման օրվանից մինչ լիզինգի առարկան  հանձնման-ընդունման ակտով լիզինգառուին հանձնելու օրը) մինչև 180 օր ժամկետի համար, իսկ մատակարարման փուլի` տվյալ ժամկետը գերազանցող ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարները ենթակա չեն սուբսիդավորման և դրանք ամբողջությամբ ենթակա են վճարման լիզինգառուի կողմից` պայմանագրով նախատեսված տոկոսադրույքին համապատասխան:

8.       

Լիզինգի տոկոսադրույքի հաշվարկման կարգը

Լիզինգի հիմնական գումարի նվազող մնացորդի նկատմամբ

9.       

Լիզինգի տրամադրման վճար

 Չի գանձվում

10.   

Ֆինանսավորման ժամկետ

1-ից մինչև 5 տարի

11.   

Ժամանակացույցով սահմանված ժամկետից շուտ մայր գումարի վճարում

Տույժեր և տուգանքներ չեն գանձվում վաղաժամկետ մարումը սուբսիդավորման գործողության ընթացքում կատարելու դեպքում, իսկ սուբսիդավորման դարարեցման կամ մերժման դեպքում`  վաղաժամկետ մարված մայր գումարի նկատմամբ հաշվարկվում է միանվագ 3%, եթե վաղաժամկետ մարումը կատարվել է Լիզինգի տրամադրումից հետո առաջին 12 /տասներկու/ ամսվա ընթացքում

12.   

Տույժ` Լիզինգի մայր գումարի և/կամ Տոկոսադրույքի մարման պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար[4]

Տույժ`ժամկետանց Լիզինգի և/կամ ժամկետանց Տոկոսագումարի 0.13%  չափով կետանցի /պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների խախտման/ յուրաքանչյուր օրվա համար:

Տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն:

13.   

Լիզինգի գումարի և տոկոսագումարի մարումները

Ամսական մայր գումարի հավասարաչափ մարման եղանակով`համաձայն մարումների ժամանակացույցի

14.   

Մարման արտոնյալ ժամկետ

Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած։ Բացի այդ, լիզինգառուի դիմումով Բանկի կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով.

15.   

Ապահովություն

 

  •  Լիզինգառուի տնօրենի և/կամ հիմնադրի և/կամ այլ անձի երաշխավորություն,
  • Գույքի/իրավունքի գրավ` ըստ պահանջի

16.   

Ապահովագրություն

Յուրաքանչյուր տարի լիզինգի առարկան ապահովագրվում է  վնասվածքի և կորստյան ռիսկերից, որը կատարվում է Լիզինգատուի կողմից

17.   

Այլ պայմաններ

Մնացած պայմանները գործում են` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ  որոշման:

 

[1] Լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, լիզինգի առարկայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն):

[2] Բացառություն են կազմում լիզինգառուի կողմից ձեռք բերվող թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման,փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեության համար կիրառվող սարքավորումները, ինչպես նաև սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցները, որոնց արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 200.0 մլն ՀՀ դրամը:

[3]    Նշված տոկոսային կետերի սուբսիդավորումը իրականացվում է 2022թ. ապրիլի 16-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը տրամադրված լիզինգների դեպքում

  • ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար սուբսիդավորվում է` ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։

[4] Տուժանքի (տույժի և/կամ տուգանքի) փաստացի կիրառման դեպքում Տուժանքի տարեկան դրույքաչափը և/կամ Տուժանքների հանրագումարի չափը գործում է ՀՀ օրենսդրությամբ նշված թույլատրելի առավելագույն չափերի սահմաններում:

Թարմացված է 11.09.2023 13:53