HERE AND BEYOND
Վարկային պայմանների վերանայում
Մամուլի կենտրոն

Սիրելի' հաճախորդներ,

 

Տեղեկացնում ենք, որ վերանայման են ենթարկվել հետևյալ խմբերում ներառված մեր հաճախորդների վարկային պարտավորությունները.

  • Հայաստանի քաղաքացիներ, որոնք այս օրերին զորակոչվել կամ մասնակցում են (կամավոր կամ պարտադիր հիմունքներով) ռազմական գործողություններին` այդ փաստը հիմնավորված կերպով Բանկին հասանելի դառնալու հիման վրա: 
  • Արցախում փաստացի գործունեություն իրականացնող կամ գրանցված/հաշվառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, ինչպես նաև փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձինք: 

30/09/2020-30/10/2020թթ. ժամանակահատվածում դադարեցվում է վարկային (այդ թվում` վարկային գիծ, օվերդրաֆտ), պարտքի տարաժամկետ մարման (ապառիկ ֆինանսավորման), լիզինգի պայմանագրերի շրջանակում տոկոսագումարների, տույժերի, տուգանքների, սպասարկման վճարների հաշվեգրումը: 

Այն վարկառուներին, որոնք 30.09.2020թ. դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, կտրամադրվի վարկային պարտավորությունների վճարման  հետաձգում մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը: Վարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետը նույնպես կերկարաձգվի մեկ ամսով:

Հավելենք, որ վարկային պարտավորությունների վերանայումը կիրառվում է ֆիզիկական և իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդների նկատմամբ մինչև 25 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրված վարկերի դեպքում: Նշված շեմը գերազանցող վարկերի դեպքում խնդրում ենք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, ինչի պարագայում յուրաքանչյուր վարկառուի կցուցաբերվի անհատական մոտեցում: 

 

Հարգանքով`

Ամերիաբանկ

Թարմացված է առ 02.10.2020 թ., 11:29
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: