HERE AND BEYOND
Փոփոխության են ենթարկվել Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կնքվող ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները
Մամուլի կենտրոն

Հարգելի´ հաճախորդ,

 

Տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կնքվող ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի սեպտեմբերի 17-ից:  

Համաձայն փոփոխությունների`

  • Ֆիզիկական անձանց դեպքում ՀՀ դրամով նոր ժամկետային ավանդի հայտը Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգով լրացնելու դեպքում հավելյալ 0.25% տոկոսադրույքը կիրառվելու է նաև Պրեմիում/Փարթներ հաճախորդների` մինչև 180 օր ներառյալ ժամկետով ավանդների համար:
  • Իրավաբանական անձանց դեպքում ՀՀ դրամով նոր ժամկետային ավանդի հայտը Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգով լրացնելու դեպքում հավելյալ 0.25% տոկոսադրույքը կիրառվելու է նաև Պրեմիում հաճախորդների համար:

Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների ժամկետային ավանդների նոր տեղեկատվական ամփոփագրերը ներկայացված են ստորև`

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել Ամերիաբանկի պաշտոնական կայք` www.ameriabank.am, կամ ցանկացած մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Ամերիաբանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

 

Հարգանքով՝

Ամերիաբանկ 

Թարմացված է առ 16.09.2020 թ., 17:29
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: