HERE AND BEYOND
Հայտարարություն
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ՝ «Բանկ»/ Տնօրենների Խորհրդի որոշման հիման վրա հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի մայիսի 27-ին, Երևանի ժամանակով ժամը 11.00-ին, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեսակոնֆերանսի (Zoom) միջոցով։Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 

  • «Ամերիաբանկ» ՓԲԸ 2019թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ 2019թ. զուտ շահույթը
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ 2019թ. ստացված շահույթի բաշխումը
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի կազմի փոփոխությունը
  • Այլ հարց/եր/

«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվելու է սույն թվականի մայիսի 13-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին վերաբերող նյութերի առաքումը Բանկի բաժնետերերին իրականացվելու է նյութերը բաժնետերերին անձամբ հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստով ուղարկելու միջոցով։ 

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ, Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11, www.ameriabank.am

Թարմացված է առ 12.05.2020 թ., 13:19
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: