HERE AND BEYOND
Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին
Մամուլի կենտրոն

Սիրելի հաճախորդներ,

 

Հոգ տանելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջության և անվտանգության մասին, ցանկանում ենք իրազեկել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մեր կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին:

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ առողջապահության նախարարության նախանշած նորմերին և անում ենք առավելագույնը բոլորի անվտանգությունն ապահովելու համար: 

Ցանկանում ենք կիսվել ձեզ հետ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերով,  միջոցառումներով և մի շարք խորհուրդներով` 

  • Ամերիաբանկի սպասարկման ցանցի բոլոր տարածքները պարբերաբար օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: 
  • Բանկի մասնաճյուղերում տեղադրված են ձեռքերի մաքրման միջոցներ աշխատակիցների և հաճախորդների համար: 
  • Բանկի բոլոր աշխատակիցներին տրամադրվել են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:

Հոգ տանելով ձեր առողջության մասին` խորհուրդ ենք տալիս բանկային ծառայություններից օգտվելիս նախապատվություն տալ գործարքները հեռահար եղանակներով կատարելուն, մասնավորապես՝

  • Օգտվել  առցանց և բջջային հավելվածներից, կատարել գործարքներ, վճարումներ և փոխանցումներ` առանց Բանկ այցելելու: Մեր առցանց ծառայություններին և բջջային հավելվածներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Մեր Կոնտակտ Կենտրոնը ձեր կողքին է օրական 24 ժամ, շաբաթական 7 օր: Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք տեղեկանալ մեր ծառայությունների մասին, կարող եք զանգահարել մեր աշխատակիցներին +374 10 561111 հեռախոսահամարով: Նրանք սիրով կօգնեն ստանալ ձեր բոլոր հարցերի պատասխանները և կատարել հեռահար գործարքներ:
  • Կարող եք կատարել ձեր գործարքները բանկոմատների և տերմինալների մեծ ցանցի միջոցով` առանց մասնաճյուղ այցելելու: Բանկոմատների ցանցին կարող եք ծանոթանալ այստեղ: Բանկոմատներով և տերմինալներով իրականացվող գործարքների մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել շուրջօրյա Կոնտակտ Կենտրոն կամ ստանալ տեղեկատվություն մեր կայքից:

Այն բոլոր դեպքերում, երբ Բանկ այցելելն անխուսափելի է, խնդրում ենք պահպանել հետևյալ պարզ կանոնները՝

  • հերթ կանգնելիս պահպանել բավականաչափ տարածություն այլ հաճախորդներից, 
  • խուսափել մանկահասակ երեխաների հետ Բանկ այցելելուց, 
  • գործարքների ավարտից հետո կամ Բանկոմատի/տերմինալի ստեղնաշարի հետ աշխատելուց հետո ախտահանել ձեռքերը:

Մենք գործադրում ենք մեր ջանքերը և ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները` մեր հաճախորդներին և աշխատակիցներին հնարավոր վտանգից պաշտպանելու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։

Կորոնավիրուսի, հիվանդության կանխարգելման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստեղծված հատուկ կայքէջ

 

Հարգանքով`

Ձեր Ամերիաբանկ

Թարմացված է առ 12.03.2020 թ., 17:50
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: