HERE AND BEYOND
Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը  ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը 2019թ. արդյունքներով պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում` հիմնական ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես ակտիվների, հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունների, վարկային ներդրումների, կապիտալի, զուտ շահույթի գծով:    

Ամերիաբանկի ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են  24%-ով` 2019 թ. տարեկան արդյունքներով կազմելով 968.1 մլրդ դրամ, նույն ժամանակահատվածում  26 %-ով աճել են բանկի պարտավորությունները` կազմելով 866.9 մլրդ դրամ,  44%-ով աճել հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` հասնելով 647.8 մլրդ դրամի:

Բանկի վարկային պորտֆելն աճել է  7%-ով հաշվետու տարվա արդյունքներով հասնելով 585.7 մլրդ դրամի: Բանկի զուտ շահույթը  կազմել է 12.1 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2018թ.-ի ցուցանիշը 15 %-ով:   

Նշենք նաև, որ 2019թ. ՀՀ բանկային համակարգի առաջատար հարկատուն դարձյալ Ամերիաբանկն է` 8.56 մլրդ դրամ ՀՀ պետբյուջե վճարած հարկերի ծավալով: 

Թարմացված է առ 11.02.2020 թ., 17:11
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: