HERE AND BEYOND
Սերվերային սարքավորումների բաց գնանշում IT-0120-2
Մամուլի կենտրոն

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակում ՏՏ սերվերային սարքավորումներ մատակարարող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է բաց գնանշման:

Համապատասխան կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները սույն հրավերին կցվող Հավելված 1-ում ներկայացված սերվերային սարքավորումների համար` լրացնելով կանաչ գույնով նշված վանդակները:

Մասնակցի առաջարկը պետք է ներառի՝

  1. Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1-ում և փոփոխման ենթակա չէ),
  2. Արտադրողի կողմից տրամադրված MAF,
  3. Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին):

Սերվերային սարքավորումների մասով Մասնակիցները կարող են առաջարկները ներկայացնել երկու տարբերակով` վաճառք և վարձակալություն: Բանկն իրեն իրավունք է վերապահում բաց գնանշման անցկացման արդյունքում ընտրել նշված երկու տարբերակներից որևէ մեկը:

Առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` PDF ստորագրված և excel ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը, tenders@ameriabank.am հասցեով:

Մանրամասների և տեխնիկական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնումների և մատակարարման շղթայի կառավարման բաժին` Լիլիթ Մեժլումյանին` Lilit.Mezhlumyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010-561111 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 24/02/2020 թ. ժ 12:00-ն: Սույն նամակին չպատասխանելը ևս կդիտարկվի որպես գնանշման մերժում:

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2

Հեռ.` (374-10) 56 11 11

Թարմացված է առ 10.02.2020 թ., 16:29
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: