HERE AND BEYOND
11 խորհուրդ անվտանգ օնլայն գնումների համար
Մամուլի կենտրոն

Խուսափե'ք անհայտ/տարօրինակ հղումներով օնլայն խանութների կայքերից, օրինակ՝ michаelkorsonlinestore.com, chаrtfull.com, bigsаle70.com և այլն: Պատահական կայքերում մի լրացրեք Ձեր քարտի տվյալները (քարտի համար, վավերականության ամսաթիվ, CVV/CVC կոդ):

Կատարե'ք գնումներ այն կայքերից, որոնք պաշտպանում են Ձեր տվյալները. նախքան քարտի տվյալները մուտքագրելը և գնում կատարելը ստուգեք, որ կայքի հասցեի դաշտում հասցեն սկսվի https://-ով և կողքն ունենա փոքրիկ կողպեքի նշան: Մի օգտվեք տվյալ կայքից, եթե տեսնում եք “your connection is not secure” գրությունը: 

Խուսափե'ք տարբեր սոցիալական կայքերում /Facebook, Instagram և այլն/ տեղադրված շահումների և գովազդային հղումներից, որոնք տանում են անհավանական զեղչերով և ցածր գներով, կասկածելի առցանց խանութների էջեր, օրինակ` bigsаle70.com

Ձեր էլեկտրոնային հասցեին ստացված հղումներով անցնելուց առաջ համոզվեք, որ  այդ հաղորդագրությունը ստացվել է տվյալ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցչից:

Մի' գրանցեք Ձեր քարտի տվյալներն օնլայն խանութների էջերում: Փոխարենը քարտը գրանցեք PayPal համակարգում և վճարումները կատարեք PayPal դրամապանակի միջոցով:

Գնումներ կատարեք այնպիսի օնլայն խանութներից, որոնք ունեն հետադարձ կապի հնարավորություն, օրինակ` live chat 24/7:

Օնլայն գնումներ կատարելիս մի' օգտվեք այլ անձանց կամ հասարակական վայրերում տեղադրված համակարգիչներից: 

Օնլայն գնումներ կատարելիս մի' օգտվեք հասարակական վայրերում առկա անվճար, առանց գաղտնաբառի WiFi կապից:

Եթե ունեք գնումների հաշիվներ տարբեր օնլայն խանութներում, գրանցե'ք տարբեր գաղտնաբառեր: Գնում կատարելիս մի' պահպանեք որևէ կայքում Ձեր քարտի տվյալները, լրացուցիչ անվտանգության համար մուտք գործելիս մի' պահպանեք նաև տվյալ համակարգի Ձեր մուտքային տվյալները:

Համոզվե'ք, որ կայքում առկա են Verified By Visa, Mastercard secure code, Paypal verified պատկերներով հղումներ, որոնք վերահասցեավորվում են համապատասխան ընկերությունների իրական կայքերին:

Խորհուրդ ենք տալիս օնլայն գնումների համար օգտագործել առանձին քարտ: Մի' օգտագործեք Ձեր վարկային կամ հիմնական օգտագործման քարտերը:

 

Հիշեք նաև, որ Ամերիաբանկում գործում է 24/7 քարտերի մոնիթորինգի ծառայություն: Կասկածելի գործարք նկատելու, Ձեր տվյալները երրորդ անձին հայտնի դառնալու կամ քարտի կորստի դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել           (+37410) 56 11 11  հեռախոսահամարով: 

 

Քարտը կարող եք բլոկավորել նաև USSD ծառայության միջոցով. անհրաժեշտ է Բանկում գրանցված Ձեր հեռախոսահամարից հավաքել *116# USSD կոդը և հետևել հրահանգներին կամ քարտը բլոկավորել ARCA հավելվածի միջոցով, որը հասանելի է PlayMarket-ում և App Store-ում: 

USSD ծառայության  մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Թարմացված է առ 28.11.2019 թ., 11:05
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: