HERE AND BEYOND
Ամերիաբանկի և Amazon Web services-ի համագործակցության ներքո տեղի ունեացավ ScaleUp ինովացիոն ֆորումը 
Մամուլի կենտրոն

Amazon Web Services (AWS)-ն առաջին անգամ Հայաստանում է. հոկտեմբերի 30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Ամերիաբանկը կազմակերպեց ScaleUp ինովացիոն ֆորումը: Ֆորումին մասնակցեցին միջազգային հեղինակավոր ընկերությունների` AWS, VISA, Middleware, Mambu, Softprom փորձագետներ: Միջոցառմանը հրավիրված էին ՏՏ, հեռահաղորդակցման և ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ֆորումի օրակարգը հագեցած էր տեխնոլոգիական զարգացումների և թրենդերի մասին թեմաներով` նորարարական տեխնոլոգիաների և թվայնացման միտումների,   տվյալների վերլուծությունից մինչև արհեստական բանականություն և մեքենայական ուսուցման լուծումներ, թվայնացման ապագա հեռանկարներն ու հաճախորդների ներգրավման արդյունավետ մեթոդները: 

Ելույթներով հանդես եկան.

  • AWS տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայան, թեմա` Նորարարությունն Ամազոնում
  • Middleware մարքեթինգի գծով տնօրեն Սերգի Դանիլենկոն, թեմա` Թվային փոխակերպումը ՝ որպես շարունակական գործընթաց
  • Softprom, ՏՏ գծով տնօրեն Վլադիսլավ Հավրիլենկոն, թեմա` Վճարային քարտերի ոլորտի տվյալների անվտանգության չափանիշներին (PCI DSS) համաձայն ճարտարապետական կառուցվածքի ներդնում AWS-ում
  • Mambu, տեխնոլոգիաների գծով տնօրեն, Բեն Գոլդին և վաճառքների տնօրեն` Քիս-Յան Քոփենաալ, թեմա` Էկոհամակարգերի ուժը API տնտեսությունում
  • AWS, լուծումների ճարտարապետ Ալեքսանդր Պատրուշև, թեմա` Տվյալների վերլուծություններ` արագ և արդյունավետ. արհեստական բանականության և մեքենայական ուսուցման լուծումներ ֆինանսական ծառայությունների համար
  • VISA, վաճառքներ և էքվայրինգ, Օլեկսիյ Վլասենկո, թեմա` Հաճախորդների հետ փոխգործակցություն` հաճախորդների ներգրավման և հաշիվների բացման նպատակով
  • AWS, լուծումների ճարտարապետ Յարոսլավ Սկրիցկիյ, թեմա` Տվյալների նորարարություն

Փորձագետների ելույթներն ուղեկցվեցին հարց ու պատասխաններով և շարունակվեց Live հեռարձակմամբ «Մարդկության ապագան թվայնացման դարում» թեմայով պանելային քննարկմամբ.

  • հրավիրված փորձագետների
  • Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանի
  • Թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանի և ՊիքսԱրտ պրոդուկտի գլխավոր ղեկավար Միքայել Վարդանյանի մասնակցությամբ. պանելային քննարկման  մոդերատորն էր Յուքոմի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը:
 


scaleup 1              

Ի դեպ, միջազգային ընկերություններից ժամանած հյուրերն առավոտյան` նախքան ֆորումի մեկնարկը, շրջայց կատարեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Վարդապետի կյանքի ուղուն, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական գործունեությանը:  

 

  

Թարմացված է առ 01.11.2019 թ., 17:52
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: