HERE AND BEYOND
Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկի վարկանիշը բարձրացրել է Ba3, կայուն հեռանկարով    
Մամուլի կենտրոն

Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկին շնորհած վարկանիշները, մասնավորապես.

  • ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը սահմանել է Ba3, կայուն հեռանկարով
  • արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը` B1
  • կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշը` Ba2:

Վարկանիշի վերանայումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմամբ` B1-ից («դրական» հեռանկարով) մինչև Ba3` «կայուն» հեռանկարով: Փոփոխությունը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 27-ին:
Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշի` B1-ից մինչև Ba3 բարձրացման հիմքում է Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականների (Baseline Credit Assessments) բարձրացումը b1-ից մինչև ba3, որը պայմանավորված է Հայաստանի բանկային հատվածի մակրո ցուցանիշների բարելավմամբ և Ամերիաբանկի մշտապես բարձր և կայուն ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես`

  • ակտիվների բարձր որակով
  • ամուր դիրքով ըստ կապիտալի
  • բարձր շահութաբերությամբ և
  • իրացվելիության բավարար մակարդակով և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրներով:
Թարմացված է առ 04.09.2019 թ., 16:40
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: