HERE AND BEYOND
Հայտարարություն
Մամուլի կենտրոն

Հարգելի հաճախորդ,

 

Տեղեկացնում ենք, որ 01/08/2019-ից սահմանվել են հետևյալ բազային տոկոսադրույքները՝ ՀՀ դրամ՝ 6.5%, ԱՄՆ դոլար՝ 1.5%, եվրո՝ 0.5%:  

Բազային տոկոսադրույքի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը: 

Բազային տոկոսադրույքը տեղադրվում է Բանկի պաշտոնական կայքում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ` փետրվար և օգոստոս ամսվա առաջին երեք աշխատանքային օրերի ընթացքում: 

Փոփոխված Լողացող և/կամ Ճշգրտվող տոկոսադրույքը կիրառվում է այն պայմանագրերի նկատմամբ, որոնցում սահմանված Լողացող և/կամ Ճշգրտվող տոկոսադրույքի 1 տարվա կամ 3 տարվա չվերանայման ժամկետը*  լրացել է: 

Համաձայն Բանկի հետ կնքված վարկային պայմանագրի և Լողացող  և/կամ Ճշգրտվող տոկոսադրույքի սահմանման և հաշվարկման մասին համաձայնագրերի, ԱՄՆ դոլարով վարկի տոկոսադրույքը բարձրանալու է 1%-ով, ՀՀ դրամով վարկի տոկոսադրույքը նվազելու է 1-3% սահմաններում**, որոնք կիրառվելու են  2019 թվականի օգոստոսի1-ին հաջորդող մոտակա մարման օրվանից: Եվրոյով տրամադրված վարկի լողացող/ճշգրտվող տոկոսադրույքը մնում է անփոփոխ:  

Բազային տոկոսադրույքներին, «Լողացող (փոփոխվող) տոկոսադրույքի սահմանման և հաշվարկման մասին»  և «Ճշգրտվող տոկոսադրույքի սահմանման և հաշվարկման մասին»   համաձայնագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

* Լողացող և/կամ ճշգրտվող տոկոսադրույքի  ճշգրտում/վերանայում  չի իրականացվում  պայմանագրի գործողության առաջին  կամ առաջին երեք տարվա ընթացքում: Այդ ժամկետը  սահմանված է  Ձեզ հետ կնքված համապատասխան կրեդիտավորման և/կամ  «Լողացող կամ ճշգրտվող տոկոսադրույքի սահմանման և հաշվարկման մասին»  պայմանագրերում:

** ՀՀ դրամով վարկի տոկոսադրույքի նվազեցման չափը կախված է Ձեր վարկային պայմանագրով սահմանված վարկի  տոկոսադրույքից: 

 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:  

Բանկի մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Թարմացված է առ 31.07.2019 թ., 16:28
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար: