HERE AND BEYOND
«Ապրի՛ր հայերեն» մրցույթ
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ կամ Ամերիաբանկ) մայիսի 29-ից հայտարարում է «Ապրի՛ր հայերեն» մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ) 2020թ. «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից կորպորատիվ նվերների գնման նպատակով։ Մրցույթն անց է կացվելու Բանկի՝ www.facebook.com սոցիալական ցանցի (այսուհետ՝ Ֆեյսբուք) պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/Ameriabank/։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում ստեղծված/գրանցված և գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և/կամ այն իրավաբանական անձինք, որոնց արտադրանքը պատրաստվում/մշակվում է Հայաստանում:

Մրցույթին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել ստորև ներկայացված կատեգորիաներին (լոտերին) համապատասխանող փաթեթավորված նվերներ/նվերների փաթեթներ (այսուհետ Նվեր)` բանկի կորպորատիվ բրենդավորմամբ.

Նվեր 1. 

  • Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ առավելագույնը 20.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
  • Այլ պայմաններ՝ մուգ գույների օգտագործում, բարձր որակ և ներկայացուցչական տեսք։
  • Քանակը՝ 200 հատ։
  • Նախատեսված է կանանց և տղամարդկանց համար:

Նվեր 2.

  • Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ 3.000 – 5.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
  • Քանակը՝ 600-700 հատ:
  • Նախատեսված է կանանց համար:

Նվեր 3.

  • Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ 3.000 – 5.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
  • Քանակը՝ 400-500 հատ։
  • Նախատեսված է տղամարդկանց համար:

Նվեր 4.

  • Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ 2.000-3.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
  • Քանակը՝ 1000-1200 հատ։
  • Նախատեսված է կանանց և տղամարդկանց համար:

Նվեր 5.

  • Յուրաքանչյուր Նվերի ընդհանուր գինը՝ առավելագույնը 8.000 ՀՀ դրամ (ներառյալ` հարկերը):
  • Քանակը՝ 200-300 հատ։
  • Նախատեսված է կանանց համար:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է livearmenian@ameriabank.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղղարկել նամակ Մրցույթի պայմաններին համապատասխանող առաջարկներով` ներկայացնելով հետևյալ տեղեկատվությունը.

  • Մրցույթին մասնակցող անձի/կազմակերպության ամբողջական անունը/անվանումը,
  • Մրցույթին մասնակցող անձի/կազմակերպության պաշտոնական կայքէջը և/կամ ֆեյսբուքյան էջը (առկայության դեպքում),
  • Մրցույթին ներկայացվող  Նվերի լուսանկարը և մանրամասն նկարագրությունը, 
  • Նշում այն մասին, թե Մրցույթի պայմաններում նշված որ կատեգորիային (լոտերին) է վերաբերում ներկայացված առաջարկը,
  • Մրցույթին մասնակցող անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե)։

Մրցույթի այլ պայմաններ

  • Մրցույթին մասնակցելու նպատակով առաջարկները կարող են ուղարկվել ս.թ. մայիսի 29-ից՝ Մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող օրվա Երևանի ժամանակով ժամը 00։01-ից սկսած մինչև ս.թ. հունիսի 29-ը, Երևանի ժամանակով ժամը 23:59-ը ներառյալ:
  • Մրցույթի շրջանակում ստացած բոլոր առաջարկները կուսումնասիրվեն Բանկի Մարքեթինգի և հաղորդակցության կենտրոնի բոլոր աշխատակիցներից բաղկացած Մրցութային հանձնաժողովի կողմից, որից հետո կհայտարարվեն առաջնային ֆիլտրում անցած և Մրցույթի պայմաններին համապատասխանող առաջարկները։ 
  • Բոլոր ընտրված առաջարկները կտեղադրվեն Բանկի պաշտոնական կայքում և կանցնեն առցանց քվեարկության փուլ ( մինչև ս.թ. հուլիսի 12-ը, Երևանի ժամանակով մինչև ժամը 24:00-ը ներառյալ): Մրցույթի պայմաններին չհամապատասխանող առաջարկները կհամարվեն մերժված։
  • Մրցույթի յուրաքանչյուր կատեգորիայում (լոտում) ամենաշատ քանակով ձայն հավաքած առաջարկը/ները կընտրվի/կընտրվեն որպես Մրցույթի հաղթող։
  • Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն և Մրցույթի յուրաքանչյուր կատեգորիայի (լոտի) հաղթողները կհրապարակվեն մինչև ս.թ. հուլիսի 22-ը (Երևանի ժամանակով մինչև ժամը 24:00-ը ներառյալ) Բանկի՝ www.facebook.com սոցիալական ցանցում (այսուհետ՝ «Ֆեյսբուք») պաշտոնական էջում: Մրցույթի հաղթողներն այդ մասին կծանուցվեն նաև հեռախոսազանգի միջոցով՝ իրենց կողմից նշված կոնտակտային հեռախոսահամարներով։

Մրցանակները

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված անձինք կստանան համապատասխան Նվերների պատրաստման/գնման պատվեր Բանկի կողմից՝ Մրցույթի պայմաններում նշված քանակներին և գներին համապատասխան: Ընդ որում, Մրցույթում հաղթող ճանաչված անձանց և Բանկի միջև հետագա հարաբերությունները կծագեն և կկարգավորվեն` ըստ համապատասխան պայմանագրի (ծառայությունների մատուցման կամ ապրանքի գնման պայմանագիր), իսկ պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի մրցույթի հաղթողներին:

Թարմացված է առ 04.06.2019 թ., 17:41
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: