HERE AND BEYOND
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն մասնագիտացված շինարարական կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման
Մամուլի կենտրոն

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն մասնագիտացված շինարարական կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման` Բանկի շինարարական գործընթացներում ներգրավելու համար:

Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները` 

  • ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիա (շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` հասարակական և արտադրական)
  • առնվազն 3 տարվա փորձ տվյալ ոլորտում, կազմակերպությունների տարածքների վերակառուցում/վերանորոգում (կատարած աշխատանքների ու դրանց ծավալների մասին կազմակերպության տնօրենի կողմից վավերացված տեղեկանք), բանկային/ֆինանսական ոլորտում կատարված աշխատանքները կարող են դիտարկվել որպես առավելություն:
  • Վերջին 5 տարվա ընթացքում կատարված շինարարական/վերանորոգման աշխատանքների նվազագույն համախառն ծավալը պետք է կազմի 400,000,000 ՀՀ դրամ` որպես գլխավոր կապալառու (ներկայացնել հանձնման-ընդունման ակտերի, պայմանագրերի պատճենները)
  • Ձևաթղթերի պատասխանները, լրացված փաստաթղթերը և հետևյալ՝ պահանջվող փաստաթղթերը՝ ֆինանսական հաշվետվություններ, պետ. ռեգիստրի վկայական և կանոնադրություն, պետ բյուջեի նկատմամբ պարտավորություն չունենալու մասին փաստաթուղթ՝ տրված ԿԱ ՊԵԿ կողմից, բանկային հաշիվների և վարկային գծի մասին տեղեկատվություն, պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:

Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում  ուղղակիորեն կհրավիրվեն  Բանկի կողմից իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:

Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:

Հայտերը պետք է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` նշելով  ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ թիվ AD-01 և մասնակից ընկերության անվանումը:

Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանված չէ և կընդունվեն նոր հայտեր նախաորակավորման համար:

Հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ էլ. հասցեին. tenders@ameriabank.am

Մաղթում ենք հաջողություն և շարունակական համագործակցություն:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ /+37410/ 56-11-11 հեռախոսահամարով՝ Հայկ Մեսրոպյանին (գնումների ավագ մասնագետ) h.mesropyan@ameriabank.am

Հրավերին դիմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով

 

*Կեղծ տվյալներ ներկայացրած կազմակերպությունները կզրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ-ի  հետ  համագործակցությունից:  

Թարմացված է առ 24.06.2019 թ., 16:52
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: