HERE AND BEYOND
Պաշտպանական համակարգերի մրցույթ
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ»  ՓԲԸ-ն հայտարարում է «Նպատակային Հարձակումներից և «Zero day» -ի սպառնալիքներից  պաշտպանական համակարգ»-ի ձեռքբերման մրցույթ:

Մրցույթի պայմաններն են.

1. Ընկերությունը պետք է ունենա՝

  • Նշված համակարգերի վաճառքի իրավունք 
  • Նշված կամ նմանատիպ  համակարգերի տեղակայման և տեխնիկական աջակցության կայացած մեխանիզմներ և  փորձ

2. Մասնակից ընկերության կողմից ներկայացված գնառաջարկը պարտադիր պետք է պարունակի ստորև կետերը.

  • Ընդհանուր արժեքը` ներկայացված տեխնիկական պահանջներին համապատասխան, որը պետք է ներառի նաև յուրաքանչյուր ենթահամակարգի համար առանձնացված արժեքները: Պայմանագիրը կարող է շնորհվել նաև յուրաքանչյուր ենթահամակարգին համապատասխան ներկայացված գնառաջարկի հիման վրա:
  • Ընդհանուր արժեքը` բոլոր հարկերը ներառված
  • Մատակարարման ժամկետը
  • Երաշխիքային սպասարկման պայմանների առաջարկ
  • Տեխնիկական  աջակցության  ապահովման պայմանները 1 տարվա հաշվարկով
  • Նշել այլ պայմաններ՝ Ընկերության հայեցողությամբ:

3. Պահանջվող փաստաթղթեր.

  • Մրցույթին մասնակցության դիմում հայտ
  • Գնառաջարկ
  • Կազմակերպության մասին տեղեկատվություն (կանոնադրություն, պետ.ռեգիստրի  գրանցման  վկայական) 
  • Գործընկեր կազմակերպությունների ցանկը

4. Գնառաջարկը պարտադիր պետք է ներառի Ապարատա-ծրագրային համալիրի (ԱԾՀ) լիարժեք օգտագործման համար անհրաժեշտ բոլոր արտոնագրերը:

5. Սույն հրավերն ընդունելու դեպքում մասնակիցը պարտավորվում է կնքել պայմանագիրը Բանկի ձևանմուշով:

6. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իրավունք է վերապահում չընդունելու առաջարկներից և ոչ մեկը:

7. Տեխնիկական առաջադրանքը  և պայմանագրի ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներից` Տեխնիկական առաջադրանք, Պայմանագրի ձև

 

Գնառաջարկները անհրաժեշտ է  ներկայացնել էլեկտրոնային տարբերակով մինչ  2019 թ. մայիսի 3-ը ներառյալ`ուղարկելով tenders@ameriabank.am էլ. հասցեին` «Վերնագիր» դաշտում նշելով  ITS-04-19:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Գնումների ավագ մասնագետ Աշխեն Գրիգորյանի հետ` Ashkhen.Grigoryan@ameriabank.am էլեկտրոնային հասցեով (հեռ.010-561111):

Թարմացված է առ 25.04.2019 թ., 16:39
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: