HERE AND BEYOND
Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի հրավեր
Մամուլի կենտրոն

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հայտարարում է անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ` 

  • 2019թ. ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական Անվտանգության Կառավարման Համակարգի սկզբնական հավաստագրման 
  • 2020-2021 թվականներին համապատասխանության աուդիտների անցկացման նպատակով։

 

Հայտ ներկայացնող ընկերությունը պետք է՝ 

 

  • հավատարմագրված լինի Եվրոպական հավատարմագրման համագործակցության միության լիիրավ անդամներից որևէ մեկի կողմից,
  • համապատասխանի ISO/IEC 17021-1 ստանդարտի պահանջներին (Կառավարման համակարգերի աուդիտի և հավաստագրման ծառայություններ մատուցող մարմինների համար սահմանված համապատասխանության գնահատման պահանջներ),
  • ունենա ISO/IEC 27001 ստանդարտով (Տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության տեխնիկայի, տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի պահանջներ) աուդիտ անցկացնելու մասնագիտացում և  ֆինանսական ոլորտում ունենա նշված տեսակի աուդիտի իրականացման փորձ: 

Աուդիտը պետք է անցկացվի պայմանագրի կնքումից հետո 1 ամսվա ընթացքում:

Վկայականը պետք է տրամադրվի աուդիտն ավարտելուց և Կատարողի հետ համաձայնեցված էական անհամապատասխանությունները (առկայության դեպքում) վերացնելուց և/կամ ոչ էական թերությունները վերացնելու ծրագիրը ներկայացնելուց հետո առավելագույնը 14 օրացուցային օրվա ընթացքում,  սակայն ոչ ուշ, քան 2019թ-ի փետրվարի 28-ը:


Հավելյալ տեղեկատվություն գնառաջարկի ներկայացման համար  

  1. Կազմակերպության անվանումը` «Ամերիաբանկ» ՓԲԸ
  2. Կազմակերպության վեբ-կայք`www.ameriabank.am
  3. Կազմակերպության աշխատակցիների ընդհանուր թիվը`825
  4. Աշխատակազմի բաշխվածությունն ըստ տարածքների (մոտավոր) (http://ameriabank.am/infrastructure.aspx?lang=28)
    1. Երևան`  753
    2. Մարզեր`  72
  5. Գործող վկայական`
    1. ISO 9001:2015
    2. Նախկինում ISO/IEC 27001 հավաստագրի առկայություն` ՈՉ

Գնառաջարկներն (հայտերը) անհրաժեշտ է ներկայացնել   tenders@ameriabank.am էլ փոստով, PDF և WORD տարբերակներով:

Գնառաջարկները պետք է ներառեն բոլոր պահանջվող կորպորատիվ փաստաթղթերը, ինչպես նաև մրցույթին մասնակցող յուրաքանչյուր աուդիտորի մասնագիտական փորձի նկարագրությունը:

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 5-ը, ժամը 18-00 (GMT +4): 

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան, 0015, Վ Սարգսյան 2

Հեռ.` (374-10) 56-11-11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

Աշխեն Գրիգորյանին ( գնումների ավագ մասնագետ) Ashkhen.Grigoryan@ameriabank.am էլ. հասցեով:

Թարմացված է առ 23.10.2018 թ., 12:04
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: