HERE AND BEYOND
Ամերիաբանկում սպառողական վարկավորման նոր հնարավորություններ 
Մամուլի կենտրոն

Ս/թ մարտի 6-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Ամերիաբանկի օնլայն վարկավորման նոր հնարավորությունները, ինչպես նաև Մանրածախ բանկինգի գծով 2017թ. գործունեության արդյունքում գրանցած հաջողությունները:

«Մեծությունը չի խոչընդոտում արագությանը» խորագիրը կրող օնլայն վարկերը ներկայացնող մարքեթինգային արշավը շեշտադրում է առաջարկի հիմնական առավելությունները, այն է՝ վարկի մեծությունն ու տրամադրման արագ գործընթացը: Վարկային հայտի ներկայացման, վարկունակության գնահատման և վարկի տրամադրման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է՝ անկախ գումարի մեծությունից: 

Այսուհետ ընդամենը հաշված րոպեների ընթացքում հնարավոր է ստանալ 100,000 ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկ` առանց գրավի և/կամ երաշխավորության: Ի դեպ, վարկերը տրամադրվում են առանց վարկի տրամադրման և վարկի սպասարկման  միջնորդավճարի: 

Ամերիաբանկի քարտապան հաճախորդների համար վարկի հաստատումը և պայմանագրի կնքումը կատարվում է օնլայն, որից հետո գումարն անմիջապես մուտքագրվում է հաճախորդի ընթացիկ հաշվին, իսկ Ամերիաբանկի քարտապան կամ հաճախորդ չհանդիսացող անձինք վարկի հաստատումն օնլայն ռեժիմով ստանալուց հետո պետք է այցելեն բանկ`վարկային պայմանագիրը ստորագրելու համար:

Օնլայն ռեժիմով հնարավոր է նաև դիմել տարբեր արժույթներով (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո) օվերդրաֆտ և վարկային գիծ ստանալու համար, որոնց դեպքում գումարը մուտքագրվում է հաճախորդի քարտին:

Հաճախորդներին վարկավորման բոլոր ուղղությունները հասանելի դարձնելու նպատակով Ամերիաբանկը վերջերս հանդես եկավ նաև ապրանքների ձեռքբերման ապառիկ ֆինանսավորմամբ, որի շրջանակներում առաջիկայում ակնկալվում են նորարարական լուծումներ: 

Նշենք, որ 2017թ. գործունեության արդյունքներով Ամերիաբանկի հաճախորդների թվաքանակն աճել է 12%-ով, տրամադրված վճարային քարտերի քանակը`14%-ով: Ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդները հաշվետու տարում աճելով ավելի քան 43%-ով` տարեվերջին կազմել են 47 մլրդ ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդներն աճելով 10%-ով`կազմել են շուրջ 134 մլրդ ՀՀ դրամ: Մանրածախ վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով աճել է 31%-ով և 2017թ-ի արդյունքներով կազմել 75 մլրդ ՀՀ դրամ, այդ թվում, ՓՄՁ վարկերի գծով աճը կազմել է 26%, իսկ պորտֆելը`շուրջ 17 մլրդ ՀՀ դրամ:

 

Թարմացված է առ 03.10.2018 թ., 12:49
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: