HERE AND BEYOND
Ամերիաբանկի նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը բացեց իր հերթական մասնաճյուղը Երևան քաղաքում (հասցե` Իսահակյան 22/10, «Մետրոնոմ» առևտրի կենտրոն):

Համաձայն իր ռազմավարության` Ամերիաբանկը ստեղծում է հնարավոր բոլոր պայմանները հաճախորդին հասանելի լինելու համար և բացի մի շարք օնլայն ծառայությունների առաջարկից, մասնաճյուղերում սահմանում է նաև երկար աշխատանքային գրաֆիկ, մասնավորապես` «Երիտասարդական» մասնաճյուղն աշխատելու է հատուկ գրաֆիկով`շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:30-ը:

Նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Երիտասարդական» մասնաճյուղում մինչև 2016թ. հունիսի 1-ը:

Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները.

  • Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում.

               o Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
               o Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ (մինչև երկու օգտագործող) համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ

  • Նոր ֆիզիկական անձի արտարժույթով հաշվի անվճար բացում`անկախ արժույթի տեսակից և անվճար միացում Օնլայն Ամերիաբանկ համակարգին
  • Ամերիաբանկի «Երիտասարդական» մասնաճյուղում հաշիվ բացող նոր հաճախորդներին ArCa Classic, Visa Electron կամ Cirrus Maestro պլաստիկ քարտերի տրամադրում՝ առաջին տարվա անվճար սպասարկմամբ, իսկ Visa/MasterCard Gold կամ Visa/MasterCard Platinum քարտատեսակների համար` առաջին տարվա սպասարկման վճարը սահմանվում է 50% զեղչով:


Արդեն հաճելի ավանդույթ է դարձել, երբ Ամերիաբանկը մասնաճյուղ է բացում գարնանամուտին և «Երիտասարդական» մասնաճյուղի բացման կապակցությամբ Կանանց տոնին ընդառաջ հանդես է գալիս հատուկ առաջարկով:

Բոլոր կին հաճախորդները, ովքեր 2016 թ. մարտի 4-ից մինչև 2016թ. մարտի 09 ներառյալ ժամանակահատվածում ցանկություն կունենան ձեռք բերել Visa Gold կամ MasterCard Gold պլաստիկ քարտ՝ Ամերիաբանկի նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղում քարտը կտրամադրվի մեկ տարվա անվճար սպասարկմամբ:

«Երիտասարդական» մասնաճյուղի հարակից տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով կապահովի հաճախորդների սպասարկման համար բարենպաստ պայմանները:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Թարմացված է առ 23.03.2016 թ., 10:17
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: