HERE AND BEYOND
Թոմաշ Տելմա, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում IFC-ի տնօրեն
Մամուլի կենտրոն

Համաշխարհային տնտեսությունը փխրուն, խոցելի է, ինչն ազդում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ միջավայրը չափազանց բարդ է: Տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, այդ թվում` Հայաստանը, դեռ շարունակում են հարմարվել նոր տնտեսական իրականությանը, և նրանց ֆինանսական հատվածները ենթարկվում են մի շարք տարբեր մարտահրավերների:Մարտահրավերների հաղթահարման մեխանիզմների մասին «Արմենպրես»-ի հարցերին պատասխանել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տնօրեն Թոմաշ Տելման:

Որո՞նք են IFC-ի հիմնական հետաքրքրությունները Հայաստանի ֆինանսական հատվածում:

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)՝ զարգացման ամենախոշոր համաշխարհային կազմակերպությունը, կենտրոնացած է զարգացող երկրների մասնավոր հատվածի ներդրումների վրա և խորհրդատվական ծառայությունների միջոցով նպատակ ունի օգնել մասնավոր հատվածին ստեղծել նոր աշխատատեղեր և նոր հնարավորություններ այնտեղ, որտեղ դրանք առավել քան անհրաժեշտ են:
Կայուն ֆինանսական հատվածը կարևոր է լայն հիմքերի վրա դրված տնտեսական աճի համար: Տարածաշրջանի համար այս դժվարին ժամանակներում մեր նպատակն է ավելացնել Հայաստանի բանկերին տրամադրվող աջակցությունը և բարձրացնել վստահությունը երկրի բանկային հատվածի նկատմամբ:
Այս ռազմավարության շրջանակներում մենք պարտավորվել ենք տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս վարկ Հայաստանում խոշորագույն բանկ հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ վերջինիս կապիտալը ավելացնելու և երկրի ձեռնարկությունների վարկավորման կարողությունների մեծացման նպատակով՝ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը և խթանելով տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը:

Ինչպե՞ս է IFC-ն գնահատում Հայաստանի բանկային ոլորտի ընդհանուր արդյունավետությունը, հատկապես տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ:

Համաշխարհային տնտեսությունը փխրուն/խոցելի է, ինչն ազդում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ միջավայրը չափազանց բարդ է: Տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը, դեռ շարունակում են հարմարվել նոր տնտեսական իրականությանը, և նրանց ֆինանսական հատվածները ենթարկվում են մի շարք տարբեր մարտահրավերների:
Ամերիաբանկին կապիտալ տրամադրելը մեր ռազմավարության մի մասն է, որը միտված է օգնել բարձրացնելու Հայաստանի բանկային հատվածի կայունությունը: Ավելի մեծ և հզոր բանկերը, որոնք զարգանում են օրգանական աճի կամ համախմբման միջոցով, արդյունավետ բանկային ոլորտի հիմք են հանդիսանում: Մենք կարծում ենք, որ Հայաստանի մասնավոր հատվածն ունի մեծ ներուժ, և պատրաստ ենք աջակցել տեղական բանկերին, որպեսզի նրանք կարողանան մեծացնել մասնավոր ձեռնարկությունների վարկավորումը և խթանել աճը:

Ինչպիսի՞ ֆինանսական գործիքներ է օգտագործել IFC-ն Հայաստանի ֆինանսական հատվածը դիվերսիֆիկացնելու և զարգացնելու համար:

Ի լրումն ներդրումներին, որոնք օժանդակում են կապիտալի մեծացմանը և օգնում ավելացնել տեղական ձեռնարկությունների վարկավորման ծավալները, մենք տրամադրում ենք նաև խորհրդատվական ծառայություններ: Դրանք օգնում մեր հաճախորդներին բարելավել ռիսկերի և կորպորատիվ կառավարման գործելակերպը և ներդնել նորարարական լուծումներ իրենց ՓՄՁ հաճախորդների համար: IFC -ի՝ Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագիրն օգնում է նաև մեր հաճախորդ բանկերին ֆինանսավորել Հայաստանում բազմաթիվ կարևոր ծրագրեր:
2013 թվականին մենք թողարկել ենք IFC-ի անդրանիկ Հայկական դրամի պարտատոմսը: Այն դարձավ Հայաստանում ոչ- ռեզիդենտ թողարկողի առաջին տեղաբաշխումը և հայկական կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա կորպորատիվ պարտատոմսը:

Ինչու՞ է IFC-ն ընտրել Ամերիաբանկին որպես ստորադաս վարկի գործընկեր


2009 թ.-ից բանկը եղել է IFC -ի արժեքավոր գործընկեր շատ ոլորտներում, այդ թվում, առևտրի ֆինանսավորման և փոքր ՀԷԿ-երի վարկավորման ծրագրերի շրջանակներում՝ ուղղված երկրի վերականգնվող էներգիայի մատակարարման ավելացմանը: 2013 թ. Ամերիաբանկը եղել է նաև IFC -ի պարտատոմսի տեղաբաշխողը, որը դարձավ Հայաստանում 2014 թվականին շրջանառվող խոշորագույն կորպորստիվ պարտատոմսը:
Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել միասին, որպեսզի օգնենք բանկին հասնել իր ռազմավարական նպատակներին և նախապատրաստվել նախնական հրապարակային առաջարկին (IPO): Լավ զարգացած բանկային հատվածը շատ կարևոր է ցանկացած տնտեսության զարգացման համար, այնպես որ Ամերիաբանկի աճը, որը հանդիսանում է երկրի խոշորագույն բանկը, կարևոր դեր ունի ոլորտի ընդհանուր կայունության համար:

Ինչպե՞ս է Ամերիաբանկի հետ գործարքը նպաստում IFC -ի՝ Հայաստանում և տարածաշրջանում ներկայության հետ կապված միջնաժամկետ ծրագրերի իրականացմանը:

Ամերիաբանկը այստեղ մեր հիմնական գործընկեր բանկերից մեկն է: Ինչպես ես արդեն նշեցի, բանկին տրամադրվող մեր օժանդակությունը միտված է բարձրացնելու Հայաստանի բանկային հատվածի կայունությունը: Այն նաև ավելի լայն տարածաշրջանային ռազմավարության մի մաս է, որի նպատակն է աջակցել ուժեղ բանկերին, որոնք մատուցում են կենսական ֆինանսական ծառայություններ տեղական բիզնեսներին` մասնավորապես ՓՄՁ-ներին, որոնք զարգացող երկրներում աշխատատեղերի ստեղծման գլխավոր շարժիչ ուժն են: Օրինակ՝ 2014 թ. IFC-ի հաճախորդ բանկերը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում տրամադրել են ավելի քան 5,7 մլն ընթացիկ վարկեր միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին՝ 81 մլրդ. դոլարի հասնող ընդհանուր գումարով:

Արդյո՞ք ստորադաս վարկը, Հայաստանի ֆինանսական հատվածի համար, որպես ֆինանսական գործարքի նոր ձև կազդի ընդհանուր ոլորտի վրա:

Հայաստանում մեր հիմնական գործընկեր-բանկերից մեկին կապիտալ տրամադրելով՝ մենք նպաստում ենք աճի իր ռազմավարությանը և հետագա ծրագրերի իրականացմանը, որոնք, մեր կարծիքով, կնպաստեն Հայաստանի բանկային ոլորտում ընդհանուր կայունության բարձրացմանը:

Թարմացված է առ 10.02.2016 թ., 18:51
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: