HERE AND BEYOND
Ամերիաբանկը եւ ՎԶԵԲ-ը պայմանագիր են կնքել բաժնեմասի ձեռքբերման մասին
Մամուլի կենտրոն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) այսօր «Ամերիաբանկի» հետ բանկի կապիտալի բաժնեմասի գնման պայմանագիր կնքեց:
Պայմանագիրը ստորագրեցին ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը և «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը: 

Պայմանագրով ՎԶԵԲ-ը 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով: Այս գործարքը հանդիսանում է բաժնետոմսերի ձեռքբերման խոշորագույն գործարք, որը մինչև օրս տարածաշրջանում ստորագրվել է ՎԶԵԲ-ի կողմից: Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանն ասաց, որ գործարքը հասունացել էր նախորդ տարիներին՝ բանկի դինամիկ զարգացման արդյունքում:        

Նախատեսվում է, որ առաջին փուլում ՎԶԵԲ-ը ձեռք կբերի բաժնետոմսերի մոտ 20 տոկոս՝ 30 մլն ԱՄՆ դոլարով: Մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը կօգտագործվի կապիտալի հետագա ավելացման համար: Ներդրումների նպատակն է ամրապնդել «Ամերիաբանկի» դիրքերը և  պատրաստվել  նախնական հրապարակային առաջարկին (IPO): 2016 թվականին «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդին կմիանա ՎԶԵԲ-ը ներկայացնող անկախ տնօրեն:    

Հնարավոր լիստինգից առաջ ՎԶԵԲ-ի ներդրումները կսատարեն «Ամերիաբանկի» աճը՝ տրամադրելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ խոշոր կորպորատիվ և մասնավոր հաճախորդների, փոքր և միջին ձեռնարկությունների և մանրածախ հաճախորդների վարկավորման համար:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանն ասաց, որ այսօր Հայաստանի բանկային համակարգում «Ամերիաբանկը» բացարձակ առաջատարն է գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով: Հայաստանի ֆինանսական համակարգում բանկն ամենախոշոր հարկատուն է:

«Այսօր մեր ակտիվները գերազանցում են 1 մլրդ դոլարը, որն աննախադեպ պատմական երևույթ է անկախ Հայաստանի բանկային պատմության մեջ: Այսօր բանկը Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուն է՝ վարկավորելով տնտեսության գրեթե 30 ճյուղեր: Անցած տարիների ընթացքում բանկը գրեթե 2 մլրդ դոլարին համարժեք վարկավորում է իրականացրել, վարկային ծրագրերի միջոցով սետղծել հազարավոր աշխատատեղեր ՀՀ-ում»,- ասաց Անդրեյ Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ բանկը միշտ հանդիսացել է նորարարական տեխնոլոգիաների ներդրման առաջատարը, հաջողվել է ստեղծել ուրույն կորպորատիվ մշակույթ՝ միջազգային լավագույն չափանիշներին ձգտող կորպորատիվ կառավարման համակարգ:

«Այս տարիների ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից մեզ հաջողվել է ներգրավել ավելի քան կես մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ: Այդ գործընկերների շարքում առանձնահատուկ ու առանցքային դեր ունեն երկու գործընկերներ՝ ՎԶԵԲ-ը և Միջազգային ֆինանսական կորպորացիան»,- ընդգծեց նա:

Հարցին, թե այս գործարքի արդյունքում կփոխվի՞ բանկի ռազմավարությունը, Անդրեյ Մկրտչյանը պատասխանեց, որ բանկի ռազմավարությունը նույնն է մնալու:

 

Աղբյուր՝ http://www.lragir.am

Թարմացված է առ 25.01.2016 թ., 17:10
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: