HERE AND BEYOND
Երբ գնահատվում է երեխայի կյանքը, միջոցներ գտնելը հեշտ է
Մամուլի կենտրոն

«Ամերիա» ընկերությունների խումբն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կազմակերպել էր բարեգործական աճուրդ՝ «Սպորտը կյանքի համար» անվանումով: Այն իր շուրջն է համախմբել ինչպես հայ, այնպես էլ այլազգի միջազգային ճանաչում ունեցող մարզիկների, ովքեր իրենց իսկ ստորագրությամբ մարզական իրեր են նվիրաբերել:

«Մեգա Սպորտ» ընկերության և «Project Hope» հիմնադրամի աջակցությամբ աճուրդի հանվեց 22 սպորտային իր, մասնավորապես՝ Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի, Ռոնդա Ռուզիի, Օսկար դե լա Հոյայի, Ալեքսանդր Միսկիրչյանի բռնցքամարտի ձեռնոցները, Յուրի Ջորկաեֆի, Հենրիխ Մխիթարյանի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ստորագրությամբ ֆուտբոլային գնդակներ, «Մանչեսթեր Սիթիի», Մարկոս Պիզելիի, Անդրես Ինյեստայի, Արթուր Սարկիսովի, Լևոն ու Արսեն Ջուլֆալակյանների, Ռոման Բերեզովսկու ստորագրությամբ մարզաշապիկներ, Զինեդին Զիդանի, Պելեի, Մարադոնայի, Ուսեին Բոլտի, Քրիշտիանու Ռոնալդուի բացառիկ նկարներ՝ կատարված խաղերի ընթացքում:

Բարեգործական աճուրդի ողջ հասույթը կկրկնապատկվի «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից և կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ օգնություն պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:

- Ես այստեղ եմ եկել որդուս հետ միասին և անպայման ուզում եմ որևէ իր գնել,- նշեց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:- Աճուրդից գոյացած միջոցները կկրնապատկվեն և կուղղվեն հիվանդ երեխաների ապաքինմանը: Այն իրերը, որոնք չեն վաճառվի այստեղ, կվաճառվեն «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից կազմակերպված առցանց աճուրդի միջոցով:

Այս միջոցառումը վերածվել է ավանդույթի: Նախորդ 4 բարեգործական աճուրդների, ուղղակի ֆինանսական աջակցությունների և «Ամերիա» ընկերությունների խմբի, նրա գործընկերների, հաճախորդների ու թիմակիցների համատեղ ուժերով հավաքվել է 300 մլն դրամ, որի շնորհիվ փրկվել է ավելի քան 100 երեխայի կյանք:

Բարեգործական աճուրդին մասնակցում էր նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ իր ղեկավարած կառույցն «Ամերիաբանկի» կողմից արհեստական շնչառության թանկարժեք ապարատ է ստացել:


Panorama.am

Թարմացված է առ 29.12.2014 թ., 14:24
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: