HERE AND BEYOND
Ամերիաբանկը վստահորեն ամրապնդում է առաջատարի իր դիրքերը
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը վստահորեն ամրապնդում է իր դիրքերը Հայաստանի առաջատար բանկերի շարքում: Տարվա 9 ամիսների գործունեության արդյունքում բանկը հիմնական ցուցանիշների աճի տեմպերով զգալիորեն առաջ է անցել բանկային համակարգից, իսկ որոշ ցուցանիշներով ընթանալով շուկայի բացասական միտումներին հակառակ:

Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը, բանկի ակտիվները տարեսկզբի համեմատ աճել են 6%, մինչև 334 մլրդ.դրամ, մինչդեռ բանկային համակարգում այդ աճը կազմել է 0.6%: Ակտիվների չափերով Ամերիաբանկը պահպանել է առաջատարի դիրքերը: Բանկն ամրապնդել է առաջատարի իր դիրքերը նաև ընդհանուր պարտավորությունների գծով, որոնք 9 ամիսներին աճել են 6.1%, կազմելով 293.2 մլրդ. դրամ: Դրանց կազմում հաճախորդների հանդեպ պարտավորություններն աճել են 21.4%, մինչև 206.3 մլրդ.դրամ (1 տեղ): 9 ամիսներին բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 12.2%, մինչև 76 մլրդ.դրամ: Իսկ բանկային համակարգում ընդհանուր պարտավորությունների գծով արձանագրվել է 0.5% անկում, իսկ հաճախորդների հանդեպ պարտավորությունները կրճատվել են 0.6%:

Միևնույն ժամանակ, Ամերիաբանկի վարկային պորտֆելը, լիզինգի և ֆակտորինգի հետ միասին, 9 ամիսներին աճել է 19%, կազմելով 209.6 մլրդ.դրամ (2 տեղ): Բանկային համակարգում այս ցուցանիշի աճը կազմել է 6.4%: Ամերիաբանկի վարկային պորտֆելի կառուցվածքում կորպորատիվ վարկերի մասնաբաժինը հոկտեմբերի 1-ին կազմել է 170.5 մլրդ.դրամ, տարեսկզբից աճելով 21.8%: Կորպորատիվ վարկային պորտֆելով բանկը գտնվում է առաջին հորիզոնականում: ՓՄՁ մասնաբաժինը բանկի վարկային պորտֆելում կազմել է 45.5 մլրդ.դրամ, 9 ամսում աճելով 35.7%: «Ամերիաբանկը շարունակում է հաջողությամբ իրականացնել ունիվերսալ բանկի ռազմավարությունը, ակտիվորեն զարգացնելով նաև մանրածախ բիզնեսը: Տարեսկզբի համեմատ բանկի կողմից տրամադրված մանրածախ վարկերը կրկնապատկվել են, մինչև 2.5 մլրդ.դրամ, այդ թվում, հիփոթեքային վարկերն աճել են 27.3%,մինչև 12.7 մլրդ.դրամ, իսկ ավտովարկերը` 11.3%, մինչև 3.8 մլրդ.դրամ»,-տեղեկացրել է Գ.Թարումյանը:

Բանկի զուտ շահույթն ընթացիկ տարվա 9 ամիսներին կազմել է 5.1 մլրդ.դրամ կամ բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշի 18%-ը, տարեկան աճը կազմել է 11.2%, իսկ միայն 3-րդ եռամսյակում` 2 ագամ: 9 ամիսների շահույթով բանկը գտնվում է առաջատարների եռյակում: Իսկ բանկային համակարգում շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 20.1%: Տարվա 9 ամիսներին բանկի հաճախորդների բազան ավելացել է 16%:

Գ.Թարումյանը նաև հիշեցրել է, որ հոկտեմբերին բանկը Հոլանդիայի Զարգացման Բանկից (FMO) ներգրավեց 20 մլն.դոլարի սուբօրդինացված վարկ, ինչի շնորհիվ տարեվերջին նախատեսվում է կապիտալի համալրում:

Նշենք, որ Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է տրամադրում բանկային որոշումների համալիր փաթեթի տեսքով: Ամերիաբանկի միանձնյա բաժնետերն է Америя Групп CY Ltd ընկերությունը:

Arminfo.info

Թարմացված է առ 06.11.2014 թ., 10:31
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: