Հիպոթեքային վարկերի վերաբերյալ հարց ու պատասխան

 

Հարց 1: Կարո՞ղ է արդյոք հաճախորդը ստանալ հիփոթեքային վարկ՝ նորակառույց շենքում բնակարան գնելու համար, որը դեռևս չունի սեփականության վկայական:

Պատասխան: Հաճախորդն այս դեպքում կարող է ստանալ հիփոթեքային վարկ` գրավ դնելով բանկի համար ընդունելի այլ գույք:

Հարց 2: Անշարժ գույքի ձեռքբերման վարկերի դեպքում արդյոք անհրաժեշտ է կանխավճարի գումարը բանկում վճարել:

Պատասխան: Կանխավճարի գումարը գնորդը կարող է վճարել վաճառողին ցանկացած եղանակով, բանկի մասնակցությունն այս գործընթացում պարտադիր չէ:

Հարց 3: Անշարժ գույքի ձեռքբերման վարկերի դեպքում, եթե վարկը տրամադրվում է արտարժույթով, օրինակ` ԱՄՆ դոլարով, արդյոք հաճախորդը (գնորդ) կարո՞ղ է վճարել վաճառողին այդ գումարը նույն արժույթով:

Պատասխան: ՀՀ տարածքում նոտարները պահանջում են գործարքն իրականացնել ՀՀ դրամով: Վճարման ժամանակ վարկի գումարը հաճախորդի հաշվին մուտքագրվում է արտարժույթով, որից հետո փոխարկվում է ՀՀ դրամի և փոխանցվում վաճառողին՝ «նպատակ» դաշտում նշելով գործարքի նպատակը: Եթե Վաճառողը ցանկանա փոխարկել գումարն արտարժույթի, ապա Բանկը կարող է հատուկ և շահավետ փոխարժեքներ սահամանել ՀՀ դրամն արտարժույթի փոխարկելիս:

Հարց 4: Ինչ լրացուցիչ փաստաթղթեր են անհրաժեշտ վերանորոգման վարկի դեպքում:

Պատասխան: Վերանորոգման վարկ ստանալիս հաճախորդը պետք է ներկայացնի վերանորոգման նախահաշիվ:

Հարց 5: Վարկային միջոցներով ձեռք բերված բնակարանը կարո՞ղ է հանձնել վարձակալության, թե ոչ:

Պատասխան:

Այո, համաձայն Բանկի մանրածախ վարկավորման պայմանների` հաճախորդը կարող է ստանալ հիփոթեքային վարկ և այն օգտագործել բնակելի նշանակության գույքի ձեռքբերման, բնակության, վարձակալության կամ ներդրում կատարելու նպատակով: Բանկը լոկ պահանջելու է Վարձակալից համաձայնել իր իրավունքներն իրականացնելիս խոչընդոտներ չստեղծել:

Հարց 6: Պարտավո՞ր է արդյոք հաճախորդը տեղեկացնել բանկին, եթե պլանավորում է իրականացնել գրավադրված գույքի վերանորոգում կամ վերակառուցում:

Պատասխան: Եթե հաճախորդը պատրաստվում է վերանորոգել գրավադրված գույքը, ապա Բանկին տեղեկացնելու կարիք չկա, իսկ վերակառուցման պարագայում պետք է նախօրոք թույլտվություն ստանա Բանկից:

Հարց 7: Ճի՞շտ է արդյոք, որ մինչև վարկի ամբողջական մարումը գրավադրված բնակարանը պատկանում է Բանկին:

Պատասխան: Ոչ, ճիշտ չէ: Անշարժ գույքի սեփականատեր է հանդիսանում հաճախորդը, բայց մինչև վարկի ամբողջական մարումը գրավադրված գույքը հանդիսանալու է վարկի վերադարձնելության ապահովման միջոց:
Վարկային պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու դեպքում հաճախորդն իրավունք ունի պահանջել Բանկից դադարեցնել գրավի իրավունքը և անշարժ գույքը հանել արգելանքից
:

Հարց 8: Ճի՞շտ է արդյոք, որ եթե հաճախորդն ի վիճակի չլինի մարել վարկը, Բանկը կվերցնի բնակարանը:

Պատասխան: Սովարաբար նման բան տեղի չի ունենում: Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում բնակարանը սովորաբար վաճառվում է և վաճառքից առաջացած գումարից առաջին հերթին կմարվի վարկի և տվյալ վարկի գծով կուտակված այլ վճարների մնացորդը, իսկ մնացած գումարը տրամադրվում է հաճախորդին:
Թարմացված է առ 09.08.2017 թ., 11:20

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.