Տիգրան Ջրբաշյան` Տնօրինության անդամ, Զարգացման գծով տնօրեն

 

Ծնվել է 23.01.68թ.-ին, Երևան քաղաքում:

1991թ.-ին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ստանալով ինժեներ մեխանիկի որակավորում: 1992-1993թթ. սովորել է ՌԴ Բաումանի անվան Պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում, իսկ 1994թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ավարտել է Կորնկորդիա Համալսարանի (ԱՄՆ) Ներդրումների կառավարման ծրագրի դասընթացը: 1998-2000թթ. պատրաստել է իր թեկնածուական թեզը Հայաստանի տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում, իսկ 2000թ.-ին` ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2003թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սովորել է Ռոնալդ Քոուզի Ինստիտուտում (ԱՄՆ), Ինստիտուցիոնալ վերլուծությունների ծրագրի շրջանակում (Հունգարիայում): Հեղինակել է ավելի քան 130 գիտական հոդվածներ և հրապարակումներ ինստիտուցիոնալ տնտեսագիտության, արդյունաբերական տնտեսագիտության, ներդրումային և ֆինանսական շուկայի զարգացման, առևտրային քաղաքականության զարգացման, մակրոտնտեսական տեսության, Հայաստանի` ԵՄ-ին ինտեգրվելու, ինչպես նաև Հայաստանի` ԱՀԿ-ին անդամակցության խնդիրների վերաբերյալ, որոնք տպագրվել են տեղական և միջազգային ամսագրերում և հանդեսներում:

Այնուհետև Տ. Ջրբաշյանն ընդունվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ, որտեղ աշխատելով առ այսօր` զբաղեցրել է հետևյալ պաշտոնները` Խորհրդական (15.07.2008-31.07.2008թթ.), Զարգացման գծով տնօրեն (01.08.2008 – 05.11.2008թթ.), Տնօրինության անդամ - Զարգացման գծով տնօրեն (06.11.2008 – 05.12.2011թթ.), Զարգացման գծով տնօրեն (06.12.2011 – 19.06.2013թթ.), Տնօրինության անդամ - Զարգացման գծով տնօրեն (20.06.2013թ-ից առ այսօր):

 

Թարմացված է առ 25.05.2016 թ., 11:52

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.