Արման Բարսեղյան՝ Տնօրինության անդամ, Մանրածախ բանկինգի տնօրեն

 

Ծնվել է 01.07.1976թ.-ին, Տավուշի մարզում:


1992թ.-ին ոսկե մեդալով ավարտել է «Քվանտ» վարժարանը: 1992-1997 թթ.-ին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում` “Համաշխարհային էկոնոմիկա” մասնագիտացմամբ և ստացել տնտեսագետի որակավորում: 1997-2001 թթ.-ին սովորել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Տնտեսագիտության Ինստիտուտի ասպիրանտուրայում: Պաշտպանելով “ՀՀ տնտեսության մրցակցային միջավայրի ձևավորման հիմնախնդիրները” թեմայով ատենախոսություն` 2001թ.-ին ստացել Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Բացի վերոնշյալ կրթական հաստատություններից, նա մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մալթայում, Թուրքիայում, Հնդկաստանում և այլն:
Արման Բարսեղյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1997թ.-ի հոկտեմբերից Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում (նախկինում Միդլենդ Արմենիա Բանկ ԲԸ) որպես Ֆինանսական վերահսկողության բաժնի մասնագետ: Շարունակելով մասնագիտական աճը զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնավորապես` Ֆինանսական վերահսկողության բաժնի գործառնությունների կառավարիչ (02.2001-09.2004թթ.), Մասնաճյուղի կառավարիչ (10.2004-02.2008թթ.) և Մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն (01.03.2008-15.05.2012):
2012թ.-ի հունիսից ստանձնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Մանրածախ գործառնությունների գծով տնօրենի պաշտոնը: 06/09/2012-30/04/2019թթ.հանդիսացել է Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն, իսկ 01/05/2019թ-ից Տնօրինության անդամ, Մանրածախ բանկինգի տնօրեն:

Թարմացված է առ 22.08.2019 թ., 16:16

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.