Անդրանիկ Բարսեղյան` Տնօրինության անդամ, ռիսկերի կառավարման կենտրոնի ղեկավար

 
Ծնվել է 09.05.1972 թվականին, Սվերդլովսկ քաղաքում (ՌԴ):

1979-1989թթ.-ին սովորել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցում: 1994թ.-ին ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (ՀՊՃՀ) Հաշվիչ տեխնիկա և ինֆորմատիկա ֆակուլտետը (ԷՀՄ ինժեներ-կոնստրուկտոր- տեխնոլոգի որակավորմամբ), 1994-1996թթ. սովորել է ՀՊՃՀ Ասպիրանտական դպրոցի մագիստրատուրայում (ստանալով մագիստրոսի կոչում), իսկ 1996-1999թթ.` ՀՊՃՀ Ասպիրանտական դպրոցի Ասպիրանտուրայում (ստանալով Ճարտարագետ-հետազոտողի կոչում) և պաշտպանելով գիտական ատենախոսությունը` 2000թ. ստացել է Ճարտարագիտության դոկտորի /տ.գ.թ./ գիտական աստիճան:

Անդրանիկ Բարսեղյանը մի շարք գիտական հոդվածների և հրապարակումների (նաև միջազգային) հեղինակ է, այդ թվում և բանկային կառավարման խնդիրներին վերաբերող: Հանդիսանում է  "EURO working group on financial modeling" եվրոպական աշխատանքային խմբի անդամ (Erasmus University, Rotterdam):

Համաձայն ՀՀ ԿԲ-ի կողմից տրված վկայականի` ունի բանկի գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության, օտարերկրյա մասնաճյուղի կառավարչի պաշտոններում աշխատելու իրավունք:

Անդրանիկ Բարսեղյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է ուսանողական տարիներին` Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի Հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետում` որպես լաբորանտ: 01.07.1995-29.10.2002թթ. աշխատել է "Հայագրոբանկ" ԲԲԸ-ում` որպես Բանկային տեխնոլոգիաների ավտոմատացման կառավարչության առաջին կարգի, այնուհետև` ավագ և առաջատար մասնագետ, Իրացվելիության և ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր տնտեսագետ և այնուհետև` բաժնի պետ, Բանկային ռիսկերի կարգավորման վարչության պետ, Ավտոմատացման վարչության պետ: 25.03.2003- 29.06.2009թթ. աշխատել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում` որպես Հաշվետվությունների և վերլուծությունների բաժնի պետ, այնուհետև` Ռիսկերի կառավարման վարչության պետ, Բանկի Վարչության անդամ:

"Ամերիաբանկ" ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 29.06.2009թ.-ից` որպես Ռիսկերի կառավարման կենտրոնի ղեկավար, իսկ  07.12.2009թ.-ից նշանակվել է նաև Բանկի Տնօրինության անդամ:
Թարմացված է առ 25.05.2016 թ., 11:50

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.