Հաճախորդների իրավունքները
Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Ամերիաբանկ» ՓԲԸ վերաբերյալ “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները (ՀՀ Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքը): Սույն տեղեկության տրամադրումն անվճար է:
Վերոնշյալ տեղեկությունները Բանկը տրամադրում է ցանկացած անձի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե դիմումի մեջ այլ ժամկետ նշված չէ: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.
Բանկի կողմից անձի դիմումին պատասխանը տրվում է այն կապի միջոցով, որով ստացվել է համապատասխան դիմումը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից իր հաճախորդների բողոք-պահանջների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հերթականությունը սահմանվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի կողմից 31.05.2010թ., թիվ 18/10/06 որոշմամբ հաստատված հաճախորդների բողոք-պահանջների քննության և արձագանքման ընթացակարգով:
Բողոք-պահանջ ներկայացնելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից`
Հայտարարություն` ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին
Թարմացված է առ 13.04.2018 թ., 11:05