HERE AND BEYOND
Կորպորատիվ ֆինանսներ
Մամուլի կենտրոն


 

Եթե դուք ունեք վարկունակ բիզնես նախագծեր Հայաստանում և Ձեզ հարկավոր է մեծածավալ ֆինանսավորում Ձեր բիզնեսի աճը և զարգացումն ապահովելու համար, մեր Կորպորատիվ ֆինանսների թիմը կարող է օգնել Ձեզ:

 

 



 

 

Մենք առաջարկում ենք փայատիրական և պարտքային ֆինանսավորման ներգրավման ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ`

  • Հնարավոր վարկատուների/ներդրողների փնտրում (Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկացող միջազգային ներդրող/վարկատուների ընդարձակ տվյալների շտեմարանի առկայության շնորհիվ):
  • Ծրագրի վերլուծություն և անհրաժեշտ շնորհանդեսային փաստաթղթերի պատրաստում:
  • Բիզնեսի գնահատման աշխատանքներ:

  • Ֆինանսական և իրավաբանական ստուգումների աջակցություն, գործարքի իրականացման համար անհրաժեշտ իրավաբանական ծառայություներ:

  • Գործարքի կառուցվածքի մշակում և օժանդակություն պայմանագրային փատաթղթերի (գործարքի հիմնական պայմանների համաձայնագիր, վարկային պայմանագիր, առուվաճառքի պայմանագիր և այլն) ձևակերպման գործընթացում:

 

 
 
Վերջին երեք տարիների ընթացքում մենք օգնել ենք մեր հաճախորդներին ներգրավելու շուրջ 200 միլիոն դոլար: Տարբեր ճյուղերում (առևտրային անշարք գույք, ֆինանսական հաստատություններ, մանրածախ առևտուր, լոգիստիկա, էներգետիկա և այլ) գործող ընկերությունները, հանդիսանալով մեր հաճախորդներ, վստահում և օգտվում են մեր բազմամյա փորձի և գիտելիքների վրա հիմնված խորհրդատվական ներդրումային ծառայություններից: Մենք կաջակցենք ձեր Ընկերությանը հետագա զարգացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման աշխատանքներում:
 
 

 

 

Մատուցվող ծառայությունների արժեքը պայմանագրային է: Ծառայությունների պայմանները յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես բանակցվում և ամրագրվում են պայմանագրով` կախված պատվիրվող ծառայությունների տեսակից, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ աշխատանքի ծավալից և անհրաժեշտ այլ ծախսումների գումարից:

 

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: