HERE AND BEYOND
Ինկասո
Մամուլի կենտրոն

Ինկասո, Инкассо, Collection


Եթե Դուք վստահում եք Ձեր գործընկեր-գնորդին, սակայն ցանկանում եք վերահսկել Ձեր ապրանքի դիմաց վճարման իրականացումը, մենք Ձեզ առաջարկում ենք արտաքին առևտրում գործելու պարզ վճարային գործիք`  ինկասո:

Ինկասոն վճարային գործիք է, որի դեպքում արտահանողը (վաճառողը) բանկի միջոցով ներմուծողին (գնորդին) է փոխանցում փաստաթղթերը` վճարում ստանալու նպատակով: Բանկը վճարման որևէ պարտավորություն չի ստանձնում, այլ կատարում է միայն գործակալի/փաստաթղթերի փոխանցողի դերը:


1. Հաճախորդի պատվերով թողարկվող ինկասո (վաճառողի ինկասո)

1.1 Ինկասո հանձնարարականի թողարկում

0.2%, նվազագույնը՝ 20.000 ՀՀ դրամ, առավելագույնը` 250.000 ՀՀ դրամ

1.2 Ինկասո հանձնարարականի փոփոխություն

25.000 ՀՀ դրամ

2. Հաճախորդի անունով թողարկված ինկասո (գնորդի ինկասո)

2.1 Ինկասո հանձնարարականի /կամ դրա փոփոխության/ ծանուցում

15.000. ՀՀ դրամ

2.2 Ինկասո հանձնարարականի վճարում/ակցեպտավորում

0,1%, նվազագույնը`  7.500 ՀՀ դրամ, առավելագույնը`  50.000 ՀՀ դրամ

Փոստային/կապի ծախսերը գանձվում են ըստ դրանց փաստացի մեծության

 

 

Ինկասո ծառայությունը մատուցվում է հաշվետեր հաճախորդներին:

Ինկասո, Инкассо, Collection

Ինկասոյի առավելությունները 

  • Ինկասոյի դեպքում փաստաթղթերի տրամադրումը կատարվում է Բանկի հսկողությամբ` միաժամանակյա վճարման կամ ակցեպտի դիմաց:
  • Ինկասոն կանոնակարգվում է Միջազգային Առևտրային Պալատի կանոններով:

 Ինկասոյի վճարման ձևերը.

  • D/P - փաստաթղթեր` վճարման դիմաց
  • D/A - փաստաթղթեր` ակցեպտի դիմաց

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: