HERE AND BEYOND
Օտարերկրյա պետությունների թղթադրամների ընդունման վերաբերյալ մեթոդական ուղեցույց
Մամուլի կենտրոն

Հարգելի՛ հաճախորդներ,

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդունում է օտարերկրյա պետությունների (օտարերկրյա պետությունների խմբի) այն  թղթադրամները (խոսքը  վերաբերում է միայն ԱՄՆ դոլարին (USD), Եվրոյին (EUR), Բրիտանական ֆունտ ստեռլինգին (GBP), Շվեյցարական ֆրանկին (CHF), Կանադական դոլարին (CAD), Ռուսական ռուբլի (RUB) և Ավստրալական դոլարին (AUD)),  որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին.
 

Արտարժութային թղթադրամները համարվում են վճարունակ, սակայն հնամաշ, եթե.

  • վնասված են (ունեն 0,5 սմ և ավելի պատռվածքներ)
  • ամբողջական չեն, սակայն պահպանվել է թղթադրամի  ընդանուր մակերեսի՝ 80%-ից ավելին


  • ունեն սոսնձված կամ այլ կերպ փակցված (օրինակ` կպչուն ժապավենով) անկյուններ կամ այլ հատվածներ
  • որոնց վրա առկա են բծեր, գրառումներ (թվեր, գրառումներ թղթադրամի այն մասում, որտեղ չկա պատկեր, այդ թվում՝ նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո երևացող)
 

  • ունեն դրոշմի և դրոշմակնիքի՝ չորսից ավելի հետքեր թղթադրամի դարձերեսի վրա (ոչ ավելի, քան 3 սմ ), իսկ դիմերեսի վրա երկուսից ավել փոքր հետքեր
  • թղթադրամի վրա գրվածը գերազանցում է 1,5 սմ
  • 5 հատ փոքր ասեղի չափ կամ աննշան ծակծկված են
  • դակված,
  • մինչև 1995թ. և ներառյալ տարեթվերին թողարկված ԱՄՆ դոլարի թղթադրամներ են: 


 

Հնամաշ թղթադրամները, Ամերիաբանկի կողմից գնվում են՝ կիրառելով տվյալ պահին հնամաշների համար գործող սակագները:

 

Արտարժութային թղթադրամները համարվում են պիտանի շրջանառության համար, եթե.


  • պահպանվել են հիմնական վավերապայմանները՝ թողարկողի անվանումը, դրամանիշի համարը և սերիան, անվանական արժեքը թվերով և տառերով, դիմերեսի և դարձերեսի հիմնական պատկերը
  • առկա են կեղծիքի դեմ պաշտպանիչ նշանները (օրինակ` մագնիսային նշաններ՝ թղթի մեջ ներկառուցված գունավոր մանրաթելեր, ներառյալ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո տեսանելի մանրաթելերը, բազմերանգ ներդրված մանրաթելերը, պաշտպանիչ ներգծերը, մանրատառաշարը և այլն)
  • դրամանիշը վնասված չէ, առկա չեն վավերապայմանների քերման կամ ջնջման հետքեր:

 

Թղթադրամները ենթակա չեն գնման կամ փոխանակման, եթե 

 

  • գունաթափված են կամ ներկոտված,
  • կրում են ջերմային, քիմիական, խոնավության ազդեցության հետքեր:

 

Թղթադրամները համարվում են անվճարունակ եթե.


  • կրում են պաշտպանական հատկանիշների միտումնավոր հեռացման հետքեր`հեռացված է փայլաթիթեղը (կինեգրաման), պատուհանաձև կամ թաքնված ներգիծը և այլն 
  • ամբողջությամբ բացակայում է թղթադրամի փայլաթիթեղը պարունակող հատվածը` անկախ թղթադրամի ամբողջական ընդհանուր  մակերեսի 80%-ը պահպանված լինելը:
Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: