Կորպորատիվ կառավարում

Ամերիաբանկը կատարելագործում է իր կորպորատիվ կառավարման համակարգը` միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու, բանկի գործառնություններն առավել արդյունավետ դարձնելու և բանկի բաժնետերերի, գործընկերների ու հաճախորդների վստահությունն ամրապնդելու նպատակով:  
Լավագույն փորձի կիրառման շնորհիվ`Բանկի կորպորատիվ կառավարման կառուցվածքը թույլ է տալիս անհրաժեշտ հսկողություն իրականացնել և  արդյունավետ կերպով կառավարել գործադիր ղեկավարների, Խորհրդի և բաժնետերերի միջև հարաբերությունները: Բանկի կորպորատիվ կառավարման համակարգը կազմված է հետևյալ մարմիններից. Բաժնետերերի ընդհանուր ժողով, որը համարվում է կառավարման գերագույն մարմինը, Տնօրենների խորհուրդ, խորհրդին կից կոմիտեներ և Տնօրինություն:
Ամերիաբանկում կորպորատիվ կառավարման համակարգի զարգացման հիմնական փուլերը

  • Խորհրդին կից կոմիտեների ինստիտուցիոնալացում և խորհրդի անկախ անդամների ներգրավում 
    Ամերիաբանկն առաջին հայկական բանկն էր, որը ներգրավեց Տնօրենների խորհրդի անկախ անդամի: Մեր Տնօրենների խորհրդի առաջին անկախ անդամը Ռոբերտ ֆոն Ռեկովսկին է, ով մեզ է միացել 2012թ. հոկտեմբերին: Հետևելով ցուցակված ընկերությունների շրջանում ձևավորված միջազգային լավագույն փորձին` 2016 թ-ին ստեղծվեցին Տնօրենների խորհրդին կից 3 կոմիտեներ` խորհրդի աշխատանքներին աջակցելու նպատակով: Դրանք են Աուդիտի կոմիտեն, Վարձատրության կոմիտեն և Կորպորատիվ կառավարման ու ղեկավար անձնակազմի նշանակման կոմիտեն:
  • Բանկում համապարփակ հսկողութան գործառույթն իրականացնում են Ընթացիկ հսկողության բաժինը և Ներքին աուդիտի ծառայությունը, որոնք հաշվետու են անմիջապես Տնօրենների խորհրդին կից Աուդիտի կոմիտեին և Տնօրենների խորհրդին: