Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Անշարժ գույքի ձեռքբերման վարկերի տոկոսագումարների հաշվարկման կարգը

Ուշադրությու'ն. վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Անվանական տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է կազմում վարկի տարեկան տոկոսագումարը, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ տարեկան կտրվածքով:

Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և վարկի մարման եղանակի հիման վրա:

Վարկի մարման եղանակները հետևյալն են՝

  • Դիֆերենցված/ Մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկի մարման եղանակ , որի դեպքում հաճախորդը վճարում է յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, սակայն տոկոսավճարները անհավասարաչափ են: Այս դեպքում վարկի սկզբում ընդհանուր վճարները գնալով նվազում են:
  • Անուիտետային/Հավասարաչափ վճարումներով վարկի մարման եղանակ , որի դեպքում վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս հաճախորդը կատարում է միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ): 
  • Խառը մարման եղանակ - հաճախորդը հնարավորություն ունի ընտրել անհատական մարումների նախընտրելի ժամանակացույց, որի հիմքում ընկած կլինի հաճախորդի ֆինանսական հոսքերի դիմամիկան, սակայն այնպես, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվող մայր գումարը հավասար լինի առնվազն վարկի պայմանագրային գումարի 5%-ին՝ բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկերի, ներդրումային վարկի դեպքում: 

Մարման 2-րդ եղանակի դեպքում տոկոսավճարների ընդհանուր գումարը ավելի մեծ է քան 1-ին եղանակի դեպքում:
Սակայն 2 –րդ եղանակի դեպքում ավելի հեշտ է պլանավորել ծախսերը, քանի որ մարումները հավասարաչափ և կանխատեսելի են, իսկ առաջին ամիսների ընթացքում վճարումների մեծությունը ավելի փոքր է:

 Վճարման դիֆերենցված եղանակի դեպքում վարկի ամսական վճարման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

R = m / n + m * r % / 365 * o, որտեղ՝

R – վարկի ամսական վճարումն է,

m – վարկի մայր գումարն է,

n – վարկի ժամկետն է` արտահայտված ամիսներով,

r – վարկի տարեկան տոկոսադրույքն է,

օ - ամսվա օրերի քանակն է:

 

Անուիտետային մարման եղանակի դեպքում ամսական վճարման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

R= P x r / (1–1/(1 +r) n), որտեղ`
R - Վարկի ամսական վճարումն է:
P - Վարկի գումարն է:
n - Վարկի ամբողջ ժամանակահատվածի համար վարկային վճարումների ընդհանուր թիվն է (ամիսների քանակը):
r – Վարկի ամսական տոկոսադրույքը, որը հավասար է Վարկի տրամադրման պահին Պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքի 1/12 մասին:
Ամսական վճարումների չափի հաշվարկը կատարվում է մեկ միավորային ճշգրտությամբ և կլորացվում է մաթեմատիկական կանոններով:

 

Ամսական վճարումների կազմում Վարկի պարտքի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հաշվարկմամբ. 

Pt = R x ((1-1/(1+r) n ) / r,
որտեղ՝
Pt - Վարկի փաստացի մնացորդն է t ժամանակահատվածի վերջում:
R - Վարկի ամսական վճարումն է:
t - Վճարումների քանակն է, որոնք պետք է կատարվեն մինչև Վարկի օգտագործման ժամկետի ավարտը (ամիսների քանակը):
r - Վարկի ամսական տոկոսադրույքն է, որը հավասար է Վարկի տրամադրման պահին Պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքի 1/12 մասին:


Տոկոսագումարի հաշվարկման օրինակ 

Վարկի սկզբնական գումար – 20,000,000 ՀՀ դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույք – 14%

Վարկի ժամկետ – 120 ամիս

Ամսական մարումների մեծությունը մարման անուիտետային եղանակի դեպքում՝

կկազմի՝310,533 ՀՀ դրամ

Օրական տոկոսագումարը կկազմի 20,000,000*14/100/365=7,671 ՀՀ դրամ
 


Թարմացված է առ 10.01.2017 թ., 11:45

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.