
Ուզու՞մ ես ստանալ լրացուցիչ եկամուտի հնարավորություն: Բացի'ր բրոքերային հաշիվ և վաստակի՛ր ոսկու, նավթի, հումքային ապրանքների ու համաշխարհային գիգանտ-կազմակերպությունների բաժնետոմսերի առքուվաճառքի միջոցով:
Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում կատարել տարաբնույթ գործարքներ ՀՀ ֆոնդային բորսայում, արտաբորսայում, ինչպես նաև միջազգային մասնագիտացված ֆոնդային և ապրանքահումքային շուկաներում:
Ամերիաբանկը եզակի բանկերից է հայաստանյան շուկայում, որն արժեթղթերով ներդրումային ծառայություններ է մատուցում միջազգային ֆոնդային և ապրանքահումքային բորսաներում, ինչպիսիք են` ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Միացյալ Թագավորության, Ավստրիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Հոնկոնգի և այլ երկրների բորսաները:
Ամերիաբանկն ապահովվում է հաճախորդի համար մոտ 23 երկրների ֆոնդային բորսաների հասանելիություն մեկ հաշվի միջոցով:
Ameria Global Trading - ը համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում առքուվաճառք իրականացնել միջազգային շուկայում շրջանառվող ամենատարբեր Ֆինանսական գործիքներով` օգտագործելով հայտերի և ալգորիթմների զանազան տեսակներ:
Ameria Global Trading առևտրային համակարգն ապահովում է առքուվաճառքի գործարքների օպտիմալ արագություն և արդյունավետություն, իրենից ներկայացնում է 50 տեսակի հայտերի տրման հնարավորությամբ իրական ժամանակում հաշվի մնացորդի և գործառնությունների վերահսկողության հարուստ հնարավորություններով, մատչելի ինտերֆեյսով համակարգ: Սա լրացուցիչ հնարավորությունների լայն ընտրանիով, ներառյալ տեխնիկական վերլուծության համար անհրաժեշտ բոլոր գործիքները, հագեցած առևտրային համակարգ է, որն ակտիվ թրեյդերների հիմնական գործիքն է: Այս համակարգն ապահովում է ցանկացած ամենաբարդ խնդիրների իրագործում ֆոնդային բորսաներում: Մեր մոտեցման շնորհիվ հեշտանում է տարբեր երկրների բորսաներում, տարբեր արժույթներով գնանշվող արժեթղթերի առքուվաճառքը մեկ հաշվի միջոցով և ցածր միջնորդավճարներով: