Կորպորատիվ հաճախորդների համար
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության պայմաններ
Ծրագրի (ՀՀ Ագրոպարենային Ոլորտի Սարքավորումների Ֆինանսական Վարձակալության` Լիզինգի Պետական Աջակցություն) շրջանակում լիզինգի պայմանագիրը կնքվում է մինչև 8 տարի մարման ժամկետով:
-
Լիզինգը տրամադրվում է.
-
ՀՀ դրամով
-
տարեկան մինչև 11% տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս
-
Կանխավճար Լիզինգի առարկայի արժեքի 20 %-ի չափով
-
Լիզինգի առարկայի արժեքը ներառում է Լիզինգի առարկայի ձեռքբերման գինը
-
Լիզինգի առարկայի ՀՀ ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն)
-
Միևնույն լիզինգառուն ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ, իսկ ծրագրի շրջանակում ձեռքբերվող սարքավորումների արժեքը չի կարող գերազանցել 230 մլն դրամը.
-
Այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է Լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես Լիզինգի առարկա
-
Լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում Լիզինգի առարկան պարտադիր ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից (ԿԱՍԿՈ)`Բանկի հաշվին.
-
Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը հաշվարկվում է Լիզինգը տրամադրելու պահից առավելագույնը 3 ամիս, իսկ Լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է Լիզինգի տրամադրման պահից սկսած։ Բացի այդ, լիզինգառուի խնդրանքով Բանկի կողմից կարող են սահմանվել Լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով
-
Լիզինգի հիմնական գումարը և Լիզինգի տոկոսադրույքը լիզինգառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և (կամ) տուգանքներ չեն գանձվում
-
Տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն
-
Տոկոսավճարի չափը հաշվարկվում է Լիզինգի հիմնական գումարի մնացորդի նկատմամբ
-
Լիզինգի հիմնական գումարը չունի նվազագույն շեմ
-
Մնացած պայմանները գործում են Ամերիաբանկ ՓԲԸ Ֆինանսական վարձակալության /Լիզինգի/ պայմաններին համապատասխան:
Թարմացված է առ 14.11.2018 թ., 12:28