Ֆիզիկական անձ հաճախորդների համար
Ամերիաբանկ-Զանգի համագործակցություն
Ամերիաբանկի և Զանգի ընկերության հետ համագործակցության շրջանակներում հաճախորդներն այսուհետ կարող են կապ հաստատել Ամերիաբանկի հետ՝ անվճար, աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից, ռոումինգի առկայությունից՝ պարզապես հասանելիություն ունենալով ինտերնետին:
Այսուհետ Zangi մեսենջերի միջոցով Ամերիաբանկ անվճար զանգահարելու համար հաճախորդները կարող են ակտիվացնել ծառայությունն ընդամենը մեկ հպումով: Անհրաժեշտ է միայն ներբեռնել Zangi հավելվածի վերջին՝ թարմացված տարբերակը, և ակտիվացնել ծառայությունն այս հղումով:
Ակտիվացման քայլերն իրականացնելուց հետո Ամերիաբանկ արդեն հնարավոր կլինի զանգահարել Zangi մեսենջերով՝ 4521 կարճ համարով, և հետևել ինքնապատասխանիչի քայլերին:
Zangi մեսենջերի մասին ամբողջական տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ:
Թարմացված է առ 02.08.2019 թ., 16:26