Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Օտարերկրյա պետությունների թղթադրամների ընդունման վերաբերյալ մեթոդական ուղեցույց

Հարգելի՛ հաճախորդներ,

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդունում է օտարերկրյա պետությունների (օտարերկրյա պետությունների խմբի) այն  թղթադրամները (խոսքը  վերաբերում է միայն ԱՄՆ դոլարին (USD), Եվրոյին (EUR), Բրիտանական ֆունտ ստեռլինգին (GBP), Շվեյցարական ֆրանկին (CHF), Կանադական դոլարին (CAD) և Ավստրալական դոլարին (AUD)),  որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին.
 

Արտարժութային թղթադրամները համարվում են վճարունակ, սակայն հնամաշ, եթե.

  • վնասված են (ունեն 0,5 սմ և ավելի պատռվածքներ)
  • ամբողջական չեն, սակայն պահպանվել է թղթադրամի  ընդանուր մակերեսի՝ 80%-ից ավելին


  • ունեն սոսնձված կամ այլ կերպ փակցված (օրինակ` կպչուն ժապավենով) անկյուններ կամ այլ հատվածներ
  • որոնց վրա առկա են բծեր, գրառումներ (թվեր, գրառումներ թղթադրամի այն մասում, որտեղ չկա պատկեր, այդ թվում՝ նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո երևացող)
 

  • ունեն դրոշմի և դրոշմակնիքի՝ չորսից ավելի հետքեր թղթադրամի դարձերեսի վրա (ոչ ավելի, քան 3 սմ ), իսկ դիմերեսի վրա երկուսից ավել փոքր հետքեր
  • թղթադրամի վրա գրվածը գերազանցում է 1,5 սմ
  • 5 հատ փոքր ասեղի չափ կամ աննշան ծակծկված են
  • դակված,
  • գունաթափված են կամ ներկոտված
  • կրում են ջերմային, քիմիական, խոնավության ազդեցության հետքեր
  • մինչև 1995թ. և ներառյալ տարեթվերին թողարկված ԱՄՆ դոլարի թղթադրամներ են: 


 

Հնամաշ թղթադրամները, Ամերիաբանկի կողմից գնվում են՝ կիրառելով տվյալ պահին հնամաշների համար գործող սակագները:

 

Արտարժութային թղթադրամները համարվում են պիտանի շրջանառության համար, եթե.


  • պահպանվել են հիմնական վավերապայմանները՝ թողարկողի անվանումը, դրամանիշի համարը և սերիան, անվանական արժեքը թվերով և տառերով, դիմերեսի և դարձերեսի հիմնական պատկերը
  • առկա են կեղծիքի դեմ պաշտպանիչ նշանները (օրինակ` մագնիսային նշաններ՝ թղթի մեջ ներկառուցված գունավոր մանրաթելեր, ներառյալ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո տեսանելի մանրաթելերը, բազմերանգ ներդրված մանրաթելերը, պաշտպանիչ ներգծերը, մանրատառաշարը և այլն)
  • դրամանիշը վնասված չէ, առկա չեն վավերապայմանների քերման կամ ջնջման հետքեր:

 

Թղթադրամները համարվում են անվճարունակ եթե.


  • կրում են պաշտպանական հատկանիշների միտումնավոր հեռացման հետքեր`հեռացված է փայլաթիթեղը (կինեգրաման), պատուհանաձև կամ թաքնված ներգիծը և այլն 
  • ամբողջությամբ բացակայում է թղթադրամի փայլաթիթեղը պարունակող հատվածը` անկախ թղթադրամի ամբողջական ընդհանուր  մակերեսի 80%-ը պահպանված լինելը:

 

Նշված թղթադրամներն ենթակա չեն գնման կամ փոխանակման:


Թարմացված է առ 20.02.2019 թ., 17:53

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.