Կորպորատիվ հաճախորդների համար

Արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման լիզինգ

Ամերիաբանկն առաջարկում է լիզինգի ֆինանսավորման շահավետ պայմաններ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին՝ արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման համար: 

 

Ընտրելով արևային լիզինգը՝ Դուք ստանում եք հետևյալ առավելությունները

  • ֆինանսավորում առանց գրավի 
  • լիզինգի մայր գումարի 20%*-ի փոխանցում Ձեր հաշվին և ստացված միջոցների ազատ տնօրինում Ձեր հայեցողությամբ 
  • Բանկի հետ համագործակցող կազմակերպությունների լայն ընտրանի և բազմաթիվ ակցիաներ 

 

Լիզինգի պայմաններ

 

 

Լիզինգի առարկա

  • Արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ
  • Արևային ջրատաքացման համակարգեր

Լիզինգի առարկային ներկայացվող պահանջներ

Արևային էլեկտրակայանի հզորությունը չի կարող գերազանցել 500 ԿՎտ-ը

Լիզինգառուին ներկայացվող պահանջներ

Իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց

Լիզինգի կանխավճար

Սկսած 15 % -ից

   

Լիզինգի տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ` 13.5 %

ԱՄՆ դոլար` 10 %

Լիզինգի մայր գումարից փոխանցում լիզինգառուի հաշվին

20 %*

Փաստացի տոկոսադրույք հաճախորդի համար

7.5 %  ՀՀ դրամ
5.5 %  ԱՄՆ դոլար

Լիզինգի ժամկետ

3 - 7  տարի

Լիզինգի տրամադրման միջնորդավճար

1 %  միանվագ

Մայր գումարից վճարում՝ ժամանակացույցով  սահմանված ժամկետից շուտ  

Վաղաժամկետ մարված մայր գումարի նկատմամբ հաշվարկվում է միանվագ 5% վճարում, եթե վաղաժամկետ մարումը կատարվում է  լիզինգի տրամադրումից հետո՝ առաջին 3 տարիների  ընթացքում (սույն պայմանը չի վերաբերվում 20%-ի փոխանցմանը)

Լիզինգի մայր գումարի՝ ժամկետից շուտ ամբողջական մարում

Լիզինգի մայր գումարն առաջին 3 տարվա ընթացքում ամբողջությամբ մարելու դեպքում լիզինգառուն պարտավոր է վճարել նաև լիզինգի մարման ժամանակացույցով առաջին 3 տարվա համար սահմանված տոկոսագումարները (չվճարված մասով)

Ապահովագրություն

Գույքի պարտադիր տարեկան ապահովագրություն

 

 

Տվյալ առաջարկի շրջանակում ֆինանսավորումն իրականացվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD)`Հայաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակում (GEFF in Armenia):

 

* Լիզինգի մայր գումարից փոխանցումը ֆինանսավորվում է  Կլիմայի ներդրումային ֆոնդերի (CIF)` «Ավելացնելով վերականգնվող էներգիայի ներդրումները» ծրագրի (SREP) շրջանակում:  


Թարմացված է առ 08.02.2019 թ., 9:30

Ծառայություններ իրավաբանական անձանց համար

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2018. All rights reserved.