Ֆիզիկական անձ հաճախորդների համար

Հիփոթեքային վարկերի գծով եկամտահարկի արտոնությունները

Հարց 1. Ո՞վ կարող է օգտվել հիփոթեքային վարկով եկամտահարկի հետ ստացման արտոնություններից

Պատասխան. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձը, ընդ որում`

1) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նշված եկամտահարկը ենթակա է վերադարձման, եթե հարկային գործակալն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը

2) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատող ֆիզիկական անձանց նշված եկամտահարկը ենթակա է վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը: 

2018թ.-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի դեպքում ցանկացած վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձ միայն մեկ անգամ որպես վարկառու կամ համավարկառու կարող է օգտվել հիփոթեքային վարկի դիմաց վճարված տոկոսագումարների հետ վերադարձման ծրագրից՝ անկախ նրանից՝ մինչև 2018թ.-ի հունվարի 1-ը նա օգտվել է տվյալ ծրագրից, թե ոչ:


Հարց 2. Արդյո՞ք բոլոր կառուցապատողներին է վերաբերում սույն օրենքը:

Պատասխան.

Բնակարանների ձեռքբերման դեպքում՝ այն կառուցապատողներին, ովքեր օրինական շինթույլտվությամբ և այլ համապատասխան փաստաթղթերով կառուցել կամ կառուցում են բազմաբնակարան բնակելի շենք

Անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում՝ բոլոր իրավաբանական անձ և ԱՁ կառուցապատողներին, ովքեր օրինական շինթույլտվությամբ և այլ համապատասխան փաստաթղթերով բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցել և վաճառում են անհատական բնակելի տուն

Անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում` բոլոր սեփականատերերին, ովքեր օրինական շինթույլտվությամբ և այլ համապատասխան փաստաթղթերով իրենց պատկանող հողամասում կառուցապատում են անհատական բնակելի տուն և այդ նպատակով վարկ են ստացել:


Հարց 3. Ո՞ր գույքերի նկատմամբ է կիրառվում սույն օրենքը:

Պատասխան. Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից ձեռք բերվող բնակարանների կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից ձեռք բերվող անհատական բնակելի տների կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող անհատական բնակելի տների նկատմամբ: 

Ընդ որում. 

Բնակարանը պետք է լինի 

  • նորակառույց բազմաբնակարան շենքում վերջնական կառուցված բնակարան` իր սեփականության վկայականով կամ 
  • դեռևս կառուցապատման փուլում գտնվող բազմաբնակարան շենքում, որից գնորդը ձեռք է բերում բնակարանի գնման իրավունք 

Անհատական բնակելի տան դեպքում՝

  • տվյալ հիփոթեքային վարկով վարկառուն իրեն պատկանող հողամասում օրինական շինթույլտվությամբ պետք է կառուցի անհատական բնակելի տուն կամ
  • տվյալ հիփոթեքային վարկով վարկառուն պետք է ձեռք բերի նորակառույց անհատական բնակելի տուն միայն կառուցապատող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ վաճառողից:

 


Հարց 4. Ո՞ր ժամանակահատվածում տրամադրված վարկերին է վերաբերում սույն օրենքը:

Պատասխան. 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, որոնցով ձեռք է բերվում/կառուցապատվում է 3-րդ կետում նշված պահանջներին համապատասխան բնակարան կամ անհատական բնակելի տուն:


Հարց 5. Ի՞նչ գումարի չափով է իրականացվում վերադարձը:

Պատասխան. 

Վերադարձման ենթակա է համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը` հաշվի առնելով ներքոնշյալ սահմանափակումները.

  1. ձեռք բերվող/կառուցապատվող բնակարանի/բնակելի տան արժեքը չպետք է գերազանցի 55.000.000 ՀՀ դրամը
  2. հիփոթեքային վարկի գծով վճարվող/վերադարձվող տոկոսագումարի եռամսյակային հանրագումարը չի կարող ավել լինել  1.500.000 ՀՀ դրամից

Հարց 6. Ի՞նչ պարբերականությամբ է իրականացվում վերադարձը:

Պատասխան. Հիփոթեքային վարկի գծով վճարվող/վերադարձվող տոկոսագումարները ենթակա են վերադարձման վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եռամսյակային պարբերականությամբ:


Թարմացված է առ 12.03.2018 թ., 9:39

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

  
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.